Նորաձևության աշխարհում իրավիճակը կվատթարանա համաշխարհային տնտեսական անկման պայմաններում:
ԱՄՆ-ում և Եվրոպայում ռեկորդային գնաճը, ինչպես նաև Չինաստանում երիտասարդների գործազրկությունը բացասաբար են անդրադառնում վաճառքի վրա:
Ասել է «Chanel»-ի նորաձևության բաժնի նախագահ Բրունո Պավլովսկին:
«Լյուքս դասի ապրանքները պաշտպանված չեն տնտեսումից։ Ես բյուրեղեպակյա գունդ չունեմ, բայց իրավիճակն ավելի վատ կլինի, քան այն, ինչ մենք տեսանք 2023 թվականին»,- Պավլովսկու խոսքերն է մեջբերում Financial Times-ը:
Նա նշել է, որ թեև խոշորագույն գնորդները դեռևս գումար են ծախսում բրենդի վրա, սակայն ԱՄՆ-ում և Եվրոպայում բարձր գնաճը, ինչպես նաև չինացի երիտասարդների շրջանում աճող գործազրկությունը բացասաբար են ազդում վաճառքի վրա:
Պավլովսկին ենթադրել է, որ բրենդի արտադրանքի գները կշարունակեն աճել հաջորդ տարի, սակայն հավելել է, որ դրանք համահունչ կլինեն գնաճի ցուցանիշներին:
«Մենք չենք ուզում կործանել որևէ մեկի կապը ապրանքանիշի հետ»,- շեշտեց նա։