Տղամարդու մատները շատ բան կարող են պատմել նրա մասին
Դիտումներ՝ *
13:15 2023-12-06

Տղամարդու մատները շատ բան կարող են պատմել նրա մասին։ Գաղտնիքը մատնեմատի ու ցուցամատի մեջ է։ Այս թեստը կիրառելի է միայն տղամարդկանց դեպքում, քանի որ այս մատների երկարությունը ցույց է տալիս տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը: Կա երեք տեսակ՝ A, B և C:

A. Մատնեմատն ավելի երկար է, քան ցուցամատը:

Այստեղ մենք խոսում ենք գեղեցիկ տղամարդկանց մասին: Նրանք հմայիչ են և կարող են լեզու գտնել բոլորի հետ։ Այնուամենայնիվ, նրանք մի փոքր ավելի ագրեսիվ են և արագ են ռիսկի դիմում: Սա նաև նշանակում է, որ այս տեսակի տղամարդիկ հաճախ ավելի շատ գումար են վաստակում, քան իրենց գործընկերներն, ովքեր ավելի կարճ մատնեմատ ունեն:

B. Մատանեմատն ավելի կարճ է, քան ցուցամատը։

Նման ձեռքերով տղամարդիկ շատ ինքնավստահ են և, նույնիսկ, կարող են մի փոքր ինքնասիրահարված լինել: Այս մարդիկ խնդիր չունեն հաճախ մենակ մնալու և չեն սիրում, երբ իրենց անհանգստացնում են։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է սիրուն, նրանք պակաս ինքնավստահ են դառնում, քանի որ առաջին քայլն իրենք չեն անում և նախաձեռնությունն իրենց ձեռքերում չեն վերցնում:

C. Մատանեմատն ու ցուցամատը նույն երկարության են։

Նման ձեռքերով տղամարդիկ լավ միջնորդներ են, շատ հավատարիմ են և սիրող։ Այս տեսակի մոտ ամեն ինչ հավասարակշռված է: Նրանք հանգիստ են և կազմակերպված։

Ամենաընթերցված