Նախաճաշի համար սիրված մթերքներն արագացնում են ծերացումը
Դիտումներ՝ *
18:26 2023-11-29

Նախաճաշի համար սիրված մթերքները՝ բեկոնը եւ նարնջի հյութը, կարող են վնասել առողջությանն ու կազմվածքին։ Այս մասին ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան։

Փորձագետը հավաստիացրել է, որ լավ կազմվածքը եւ ինքնազգացողությունը 90 տոկոսով կախված են սննդաբաժնից։ Սակայն շատ մարդիկ, սահմանափակելով կալորիաները եւ ձգտելով ճիշտ սնվել, նույն սխալներն են գործում, տեղեկացրել է «ՌենՏՎ»-ն։ Ամենից հաճախ թույլ տրվող սխալներից են չհավասարակշտված սնվելը եւ ճարպերի ավելցուկը։

«Որպեսզի երկար ժամանակ կուշտ լինելու զգացողություն ունենաք, օրգանիզմը պետք է մեկ ընդունմամբ ստանա թե՛ սպիտակուցներ, թե՛ ճարպեր, թե՛ ածխաջրեր։ Ուստի, կաթնաշոռին եւ կեֆիրին (սպիտակուց) պետք են բանջարեղեններ կամ մի կտոր հաց։ Այդ ժամանակ կուշտ լինելու զգացողությունն ավելի լիակատար կլինի»,- բացատրել է բժիշկը։

Օրը չհավասարակշռված սնունդով սկսելով՝ կարելի է հեշտությամբ վնաս հասցնել կազմվածքին, ասել է էնդոկրինոլոգը։ Նա խորհուրդ է տվել դադարեցնել առավոտյան նարնջի կամ ցանկացած այլ հյութ խմելը։ Բանն այն է, որ այդ ըմպելիքներում պարունակվում է մեծ քանակությամբ շաքար, որը քաղցածություն է առաջացնում եւ նպաստում քաշի ավելացմանը։

Նախաճաշի եւս մեկ ընդունված մթերք՝ տապակած բեկոնը, պարզվում է, նույնպես վնասում է առողջությանը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ գլիկացված «վերջնային» մթերքներ, որոնք արագացնում են ծերացումն ու վնասում առողջությանը։

Ամենաընթերցված