Instagram-ը նախատեսում է ներդնել վճարովի բաժանորդագրություններ
Դիտումներ՝ *
12:14 2021-11-11

Instagram-ը նախատեսում է ներդնել վճարովի բաժանորդագրություններ. Այս մասին ակնարկում է App Store-ում հավելվածի էջը:

Ավելի վաղ բազմաթիվ լուրեր էին պտտվում, որ Instagram-ը պատրաստվում է գործարկել վճարովի բաժանորդային համակարգ։ Այս մասին են վկայում ինսայդեր Ալեսանդրո Պալուցիի գրառումները, որոնք նա հրապարակում է Twitter-ում հունիսից։ Նրա խոսքով, բաժանորդները կկոչվեն FanClub և կկարողանան շահույթ բերել հեղինակին լրացուցիչ կոնտենտի դիմաց։

Մասնավորապես, բովանդակության հեղինակները կկարողանան հրապարակել պատմություններ և սկսել հեռարձակումներ, որոնք կարող են դիտել միայն բաժանորդները, մինչդեռ անհնար կլինի սքրինշոթ անել: Բացի այդ, բաժանորդները կկարողանան գնել կրծքանշան, որը կցուցադրվի նրանց պրոֆիլի կողքին՝ հեղինակի հետ անձնական հաղորդագրություններում: Դրա շնորհիվ հեղինակը կկարողանա անմիջապես հասկանալ, թե ինչ է իրեն գրում իր ֆան ակումբի անդամը, ինչը մեծացնում է պատասխանի հնարավորությունը։

App Store-ում վճարովի գործառույթների գներն արդեն հայտնվել են ներծրագրային գնումների ցանկում՝ ներառյալ կրծքանշանները և բաժանորդագրությունները: Ըստ Paluzzi-ի սքրինշոթերի՝ ավելի թանկ բաժանորդագրությունը (4,99 դոլար) արդեն կներառի կրծքանշան։

Որպես կանոն, Instagram-ը սկզբում փորձարկում է նոր հնարավորություններ ԱՄՆ-ից առանձին հեղինակների վրա, և դրանք հասանելի են դառնում այլ օգտատերերի համար մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս անց:

Սիրարփի Աղաբաբյան

168.am