Ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել
Դիտումներ՝ *
13:07 2023-10-28

Շատերը բանանն օգտակար են համարում առողջության համար, բայց այն կարող է զգալի վնաս հասցնել օրգանիզմին, հավաստիացնում է նուտրիցիոլոգ Ալյոնա Ստեպանովան (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ բանանը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի. դա նշանակում է, որ բանան ուտելուց հետո արյան մեջ արագ բարձրանում է շաքարի մակարդակը։ Հենց այդ պատճառով մթերքը վտանգավոր է շաքարային դիաբետ եւ ինսուլինային հակվածություն ունեցող մարդկանց համար. նրանց խորհուրդ է տրվում լիովին բացառել բանանը սննդակարգից։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը լուծի եւ բորբոքված աղիների համախտանիշի ժամանակ, քանի որ բանանի մեջ կան սախարիդներ, որոնք այդ վիճակներն ունեցող մարդկանց համար կարող են վնասակար լինել։

Նշված առողջական խնդիրները չունեցող մարդիկ կարող են բանան ուտել։ Քանի որ բանանի մեջ կա տրիպտոֆոն՝ «սերոտոնինի նախորդը» համարվող ուրախության հորմոն։

Բացի այդ, մասնագետի խոսքով՝ բանանը պարունակում է ինուլին՝ լուծվող բջջանյութի տեսակներից մեկը, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների վրա։ Իսկ լուծվող բջջանյութը պրեբիոտիկ է՝ «կերակուր» մանրէների համար, որոնք սնուցում են աղիների միկրոբիոմը։