Բացահայտվել է հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը
Դիտումներ՝ *
18:26 2023-10-06

Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբաններ Ջոն և Ջուլի Գոթմանները: Daily Mail-ում հրապարակված հոդվածում նրանք բացահայտել են երջանկության բանաձևը:

Գոթմանները հետազոտություններ են անցկացրել 20 տարի, այդ ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 40 հազար զույգերի և գրել ավելի քան 40 գիրք սիրո և հարաբերությունների մասին։

Մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչն է դարձնում սերը կայուն, և ինչու որոշ սիրահարներ ապրում են երջանիկ, իսկ մյուսները բաժանվում են:

Մասնագետների կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։

Կարևոր է միմյանց նկատմամբ բարի վերաբերմունքը: Շնորհակալություն հայտնեք նախաճաշի, գնումների ժամանակ օգնության և ընթրիքից հետո ափսեները լվանալու համար:

Հոգեբաններն ուշադրություն են հրավիրել հպման կարևորության վրա: Ֆիզիկական կապի պահպանումը պակաս կարևոր չէ, քան էմոցիոնալ կապը: