Նյու Յորքում (ԱՄՆ) Disney ստուդիայի գլխավոր գրասենյակը գրավել են մկներն ու լուերը, հաղորդում է Page Six-ը։
Սեպտեմբերի 11-ին շենքի աշխատակիցները շտապ տարհանման ծանուցում են ստացել կրծողների եւ միջատների ներխուժման պատճառով։
«Ճգնաժամային մենեջմենթի եւ կառավարման ընկերությունները տեղյակ են այս խնդիրների մասին եւ աշխատում են դրանց լուծման ուղղությամբ: «Այս կապակցությամբ խնդրում ենք անհապաղ լքել ձեր աշխատանքային տարածքները հինգերորդ հարկում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շենքի այն հատվածը, որտեղից տարհանվել են աշխատակիցները, զբաղեցնում է Disney-ի գովազդային բաժինը։ Հայտնի չէ, թե աշխատակիցները երբ կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին։
Disney-ն իր գործունեությունն է ծավալում Մանհեթենի մեծ գրասենյակային շենքում 1995 թվականից, երբ ստուդիան գնեց այնտեղ գտնվող ABC հեռուստատեսային ցանցը: