JAMA Pediatrics․ գաջեթների էկրանները բացասաբար են ազդում նորածինների զարգացման վրա
Դիտումներ՝ *
23:09 2023-08-31

Որքան շատ են մեկ տարեկան երեխաները նայում հեռուստացույցների և գաջեթների էկրաններին, այնքան մեծ է հավանականությունը, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում նրանք դժվարություններ կունենան շփվելու և առօրյա խնդիրների լուծման հարցում: Նման եզրակացության են եկել Ճապոնիայի Տոհոկու համալսարանի մասնագետները։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Pediatrics գիտական ամսագրում։

Բժիշկ Տակու Օբարան և նրա գործընկերները ուսումնասիրել են 7,097 մայր/երեխա զույգեր 2013-ից 2017 թվականներին: Նրանք գնահատել են երեխաների զարգացումը ըստ հաղորդակցության հմտությունների, խնդիրների լուծման և անձնական և սոցիալական հմտությունների կատեգորիաների:

Դիտարկումները ցույց են տվել, որ որքան շատ ժամանակ են երեխաներն անցկացնում էկրանների առջեւ, այնքան նրանց մոտ վատանում է մանր մոտորիկան, ինչպես նաեւ հաղորդակցվելու, առաջադրանքներ կատարելու եւ սոցիալական փոխազդեցությունների ունակությունները:

Նրանք պարզել են, որ երեխաների մայրերը, որոնք շատ ժամանակ են անցկացրել էկրանի առջեւ, եղել են ավելի քիչ կրթված, ավելի քիչ հարուստ, որպես կանոն, առաջին անգամ են ծննդաբերել եւ ավելի հաճախ են տառապել հետծննդաբերական դեպրեսիայից: