Ո՞ր մթերքն է օգնում իջեցնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ
Դիտումներ՝ *
19:25 2021-11-09

Սխտորը դիաբետով հիվանդներին կարող է օգնել արագ իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ, հավաստիացնում է բժիշկ Աառա Բրյուերը։

Ինչպես տեղեկացնում է բրիտանական Express պարբերականը, սխտորի մեջ պարունակվում է աջոեն նյութ, որը կարող է 25 տոկոսով իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ։ Բացի այդ, օրական սխտորի երկու-երեք պճեղի օգտագործումը թույլ է տալիս իջեցնել ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը, որոնք հաճախ անվանում են «վատ» խոլեստերին, եւ նվազեցնել սրտի նոպայի կամ ուղեղի կաթվածի ռիսկը նույնպես 25 տոկոսով։

Բացի սխտորի պճեղներից, սննդի մեջ կարելի է ավելացնել սխտորի յուղ, հավաստիացնում է Բրյուերը։ Այն նույնպես բարձրացնում է գլյուկոզայի մարսելիությունը։

news.am