Տանը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս. Ճապոնական իմաստություն
Դիտումներ՝ *
13:03 2023-06-30

Մեջբերումներ ճապոնական իմաստությունից, որոնք կստիպեն մտածել և հետևություններ անել.

1. Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին:
2. Եթե կինը ցանկանա, ժայռի միջով էլ կանցնի:
3. Մի՛ պահիր գնացողին, մի՛ վռնդիր եկողին։
4. Արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների։
5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին, քան վատ մարդու ընկերը:

6. Չկան մեծ մարդիկ առանց սովորական մարդկանց:
7. Ով շատ է ցանկանում վեր բարձրանալ, նա սանդուղք կհնարի։
8. Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքերին ու աչքերին. երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, իսկ երբ աչքերը լաց են լինում, ձեռքերը սրբում են արցունքները:
9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին։ Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը փայլում է՝ առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Նա, ով գտնում է իրեն, նման է արևին։
10. Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքր գետերն աջ ու ձախ չի վատնում:

11. Երկար ճանապարհորդությունն էլ սկսվում է մոտ ճանապարհից:
12. Ով խմում է, չգիտի գինու վտանգների մասին. ով չի խմում, նա չգիտի դրա օգտակարության մասին:
13. Եթե թուրն անգամ կյանքում մեկ անգամ պետք գա, այն պետք է կրել միշտ։
14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղ չեն տալիս։
15. Վիշտը, ինչպես պատառոտված զգեստը, պետք է թողնել տանը։

16. Երբ սեր կա, ջրծաղկի հետքերը նույնքան գեղեցիկ են, որքան այտափոսիկները։
17. Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:
18. Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել ձմռան երեք ամիսը:
19. Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա պետք չէ անհանգստանալ դրա համար, եթե այն հնարավոր չէ լուծել, ապա անիմաստ է անհանգստանալ դրա համար:
20. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսես քամու շունչը:

21. Յոթ անգամ ստուգիր, նախքան մարդուն կասկածելը:
22. Արա ամենը, ինչ կարող ես, իսկ մնացածը թող ճակատագրին:
23. Չափից դուրս ազնվությունը սահմանակից է հիմարությանը:
24. Տանը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:
25. Հաղթանակը հասնում է նրան, ով կես ժամ ավելի է դիմանում, քան հակառակորդը։

26. Պատահում է, որ տերևը խորտակվում է, իսկ քարը՝ լողում։
27. Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:
28. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքն ու սառը խոսքը՝ անտանելի։
29. Տասը տարեկանում՝ հրաշք, քսանում՝ հանճար, իսկ երեսունից հետո՝ սովորական մարդ:
30. Մտածելով՝ որոշիր, բայց որոշելուց հետո մի մտածիր:

31. Հարցնելը մի պահ է ամոթ, բայց չիմանալը՝ ամբողջ կյանքում:
32. Կատարյալ ծաղկամանը երբեք վատ վարպետի ձեռքից դուրս չի եկել:
33. Մի՛ վախեցիր մի փոքր կռանալ, ավելի կձգվես:
34. Խորը գետերն անձայն են հոսում։
35. Եթե ​​ճանապարհ ես ընկել քո կամքով, ապա հազար ռին էլ մեկն է թվում: