Դիետոլոգը նշել է շոգին լավագույն ըմպելիքները
Դիտումներ՝ *
13:04 2023-06-18

Սննդաբան Զուխրա Պավլովան նշել է ամառային շոգ օրվա լավագույն ըմպելիքները։ Նա խոսել է KP.RU-ի հետ, թե ինչ է ավելի լավ խմել շոգին։

Նրա խոսքով՝ շոգին անհրաժեշտ է խմել՝ արձագանքելով ծարավի զգացմանը, օրական առնվազն երկու լիտր սովորական ջուր առանց գազի:

«Ջուրը չպետք է լինի սառը, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Եվ ավելի լավ է, որ 35-40 աստիճան լինի, որպեսզի հնարավորինս հագեցեցնի ծարավը»,- պարզաբանել է բժիշկը։

Նա զգուշացրել է, որ չափազանց սառը ջուրը կարող է առաջացնել քիթ-կոկորդի հիվանդություններ։ Մասնագետը նաև առաջարկել է բաժակի մեջ ավելացնել մի կտոր կիտրոն կամ թարմ վարունգ՝ համի համար։

Նաև, նրա կարծիքով, շոգ օրերին կարելի է խմել մեկ կամ երկու չափաբաժին սառը թեյ և սուրճ, բայց ոչ ավելին։

«Ես առաջարկում եմ նաև բուսական թեյերը, որոնք բարելավում են արյան հոսքը հնարավորինս մեղմ և նուրբ, ինչը նշանակում է, որ դրանք չեն վնասի, այլ միայն կօգնեն»,- բացատրել է Պավլովան։