Նշվել է կյանքում հաջողության հասնելու՝ բնավորության ամենակարևոր գիծը
Դիտումներ՝ *
14:20 2023-06-16

Կյանքում հաջողության հասնելու համար կարևոր է ոչ այնքան խելքը, որքան ինքնակարգապահությունը, վստահ է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի կրթության և մանկավարժության հոգեբանության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Վերաքսան: Gazeta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչու է բնավորության այս գիծն անվանել գլխավոր նրանց համար, ովքեր ցանկանում են ինչ-որ բանի հասնել։

Վերաքսան վստահեցրել է, որ հաջողակ մարդը պետք է ոչ միայն խելացի լինի, այլ նաև ունենա ինքնակարգավորման բարձր մակարդակ՝ ինքնակարգապահություն։ Հենց դա է ցույց տալիս, թե որքանով է նա կարողանում կառավարել իր ռեսուրսները։ Ըստ ակադեմիկոսի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր ինտելեկտով մարդը կյանքում միշտ չէ, որ հաջողության է հասնում։ Դա պայմանավորված է նրանով, որ ոչ բոլորը կարող են ժամանակին արձագանքել կյանքի փոփոխություններին:

Ըստ Վերաքսայի՝ սպորտն ինքնակարգապահությունը զարգացնելու լավագույն միջոցն է։ Մարմինն առաջին բանն է, որ մարդը կարող է կառավարել, իսկ ինքնազարգացումը պետք է անել մանկուց։