419 մետր՝ գետնի տակ. Ուելսում կառուցվել է աշխարհի ամենախորը հյուրանոցը
Դիտումներ՝ *
18:43 2023-06-13

Ուելսում՝ 419 խորության վրա է գտնվում աշխարհի ամենախորը հյուրանոցը՝ Deep Sleep-ը: Ինչպես գրում է Oddity Central-ը, այն բացառիկ հյուրանոց է՝ կառուցված սալաքարի լքված հանքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ այնտեղ գիշերակացն արժե 688 դոլար:

Հյուրանոց հասնելու համար պետք է ավելի քան մեկ ժամ անցնել հին հանքահորերով: Ընդ որում, մինչև հանք հասնելու համար պետք է լեռներով անցնել մոտ մեկ ժամ, ապա տեղ հասնելուց հետո պետք է պատրաստվել հանք իջնելուն:

Աշխարհի ամենախորը հյուրանոցում ջերրմաստիճանը մշտապես կայուն է՝ տասն աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի: Այնտեղ կա խմելու ջուր, էլեկտրականություն և Wi-Fi:

Նշվում է, որ նախկինում աշխարհի ամենախորը հյուրանոցը գտնվում էր Շվեդիայի հանքերից մեկում՝ 154 մ խորության վրա: