Երջանիկ ամուսնության 5 կարևոր կանոնները
Դիտումներ՝ *
18:24 2021-10-27

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր ընտանիքը լինի ամուր, երջանիկ և ամենալավը: Իսկ ինչպե՞ս դրան հասնել: Սոցիալական հարցումների շնորհիվ պարզվել է, թե ի՞նչ կարևոր կանոնների պետք է հետևել երջանիկ ընտանիք ունենալու համար:

1. Միասին ընթրիք: Երջանիկ ընտանիքի անդամները երեկոյան հավաքվում են սեղանի շուրջ, ընթրում են և քննարկում նորությունները, կիսվում են իրենց տպավորություններով, կատակում են: Հեռուստացույցը չեն միացնում, չէ՞ որ նման դեպքում միմյանց հետ շփվել չի լինի: Հենց ընտանեկան ընթրիքի շուրջ են քննարկվում ամենալուրջ հարցերը. եթե անդամներից մեկը խնդիրներ ունի` նրան աջակցում են, իսկ եթե հասել է ինչ-որ հաջողությունների` միասին ուրախանում:

2. Սիրած զբաղմունք:  Ուրախ ընտանիքներում բոլորն աշխատում են կամ ունենում են սիրած զբաղմունք, որն ուրախություն է բերում: Ամուսնացած զույգերը զբաղվում են մի բանով, որն  ընտանիքի եկամուտն է ապահովում: Շատ կարևոր է, որպեսզի զույգերից մեկը քաջալերի մյուսի բիզնեսը և պատրաստ լինի խորհուրդ տալ նրան, արտահայտել սեփական կարծիքը և բարոյական օգնություն ցուցաբերել խնդիրների դեպքում:

3. Ուզում եմ լինել միայնակ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամն ունի իր տեղը, որտեղ կարող է լինել միայնակ: Երջանիկ ընտանիքներում հարգում են նույնիսկ ամենափոքրերի տարածքը: Տանը պետք է լինի մի այնպիսի սենյակ, որտեղ կարելի է մտածել, գիրք կարդալ, մնալ ինքդ քեզ հետ: Հոգեբանները պարզել են, որ  մեկուսանալու կարիք զգում են հատկապես տղամարդիկ: Հոգեբանական լեզվով դա կոչվում է «արջի բույն», որի կարիքը տղամարդիկ զգում են: Եվ դա իր պատճառներն ունի:

4․ Ազատություն: Երջանիկ ընտանիքներում կա մի բան, որը բացակայում է այլ ընտանիքներում. դա ազատությունն է: Այստեղ չկան խիստ կանոններ, պարտականությունների խախտում: Որքան վատ են հարաբերություններն ընտանիքում, այնքան ավելի հաստանում են շփմանը խանգարող «սառցե պատերը»: «Սա չի կարելի, սա կարելի է», «սա պետք է անել, իսկ սա երբեք չի կարելի անել»՝ շարունակ հնչող այս արտահայտությունները չեն կարող երջանիկ դարձնել Ձեր ընտանիքը: Ազատության օդ կա այն ընտանիքում, որի անդամները շտապում են րոպե առաջ լինել իրենց տանը:

5․ Ամուսնական մատանու առկայությունը: Ուսումնասիրելով մոտ 2000 ընտանիքների, հոգեբանները եկել են այն եզրակացության, որ ամուսնական մատանի կրող զույգերն  ավելի լավ են դաստիարակում երեխաներին, քան նրանք, ովքեր հրաժարվում են դրանից: Ամուսնական մատանի կրող զույգերի երեխաներն ավելի զարգացած են, քիչ են հիվանդանում, և նրանց հետ տհաճություններ քիչ են պատահում: Ամուսնական մատանուց հրաժարվող զույգերը հոգեբանորեն քիչ պատասխանատվություն են կրում երեխաների նկատմամբ, իսկ երեխաները դա զգում են: Պարզվում է, որ երեխաները հասկանում են ամուսնական մատանիների նշանակությունը և այն համարում են  ծնողների` մեկը նյուսին պատկանելու ազդանշան:

Շողեր Գալստյան

Աղբյուր՝ 168.am