Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ
Դիտումներ՝ *
20:54 2023-06-08

Մաշկի չորությունը կարող է պայմանավորված լինել մաշկային հիվանդություններով, ինչպես նաև կոշտ ջրի գործածությամբ, սխալ սննդակարգով, ծխախոտի ծխի ազդեցությամբ և երկար ժամանակ արևի ճառագայթների տակ լինելով։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, կոսմետոլոգ Նադեժդա Յուդինան։

Մասնագետի խոսքով՝ մաշկային չորություն կարող է նկատվել նաև տարիքի հետ, ինչի պատճառ կարող է դառնալ հորմոնների արտադրության նվազումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մաշկային ճարպի, հիալուրոնաթթվի և կոլագենի արտադրության նվազման։

«Շատերը խնդրի ամենապարզ լուծումն են համարում խոնավեցնող միջոցների ակտիվ գործածությունը, բայց դա ոչ միշտ է օգնում և այնքան արդյունավետ չի գործում, որքան մենք կցանկանայինք», – նշել է բժիշկը:

Նման դեպքերում խնդրից ազատվելու համար նա խորհուրդ է տվել ավելի շատ մաքուր ջուր խմել, հարստացնել սննդակարգը բուսայուղերով, խոնավեցնել օդն ու նախապատվությունը տալ բնական գործվածքներից պատրաստված հագուստին ու անկողնային պարագաներին։