Մարդու ուղեղում չիպ տեղադրելու թույլտվությունից հետո Մասկի ընկերությունը 2,5 անգամ թանկացել է
Դիտումներ՝ *
17:00 2023-06-06

Reuters. մարդկանց վրա փորձարկումների հաստատումից հետո Neuralink-ը թանկացել է մինչև 5 միլիարդ դոլար։

Իլոն Մասկի՝ ուղեղային չիպերով աշխատող Neuralink ստարտափը մեծացրել է իր կապիտալիզացիան մինչև 5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության բաժնետոմսերի մասնավոր առուվաճառքի փուլի արդյունքներին։

Դեռևս մեկ տարի առաջ ներդրողները Neuralink-ը գնահատել են 2 միլիարդ դոլար: Ստարտափը կարողացավ ավելի շատ գումար հավաքել, երբ ստացավ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) թույլտվությունը՝ իմպլանտները փորձարկել մարդկանց վրա:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Neuralink-ն իր բաժնետոմսերն առաջարկել է 55 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց, մասնավոր աճուրդի շրջանակներում, սակայն պարզ չէ՝ արդյոք գործարքները կատարվե՞լ են այդ պայմաններով։ Միաժամանակ, հրատարակությունը գրում է, որ ներդրողները մեծ ոգևորությամբ են արձագանքել աճուրդին, չնայած, որ մասնագետների կարծիքով՝ Neuralink-ը չի կարողանա իր տեխնոլոգիաներն առևտրայնացնել 10 տարուց շուտ։

Reuters-ը գրում է, որ մասնավոր առևտրի շրջանակներում ներդրողները հիմնականում եղել են Neuralink-ի աշխատակիցները և ընկերության առաջատար գործընկերները։ Նման գործարքներն չեն արտացոլում ընկերության իրական արժեքը: