Ինչպես օգնել մարդուն խուճապային գրոհի դեպքում
Դիտումներ՝ *
19:28 2023-06-05

Խուճապային գրոհի դեպքում մարդուն օգնելու համար առաջին հերթին հարկավոր է պահպանել հանգստությունը հիվանդի վիճակն էլ ավելի չվատթարացնելու համար։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Նատալյա Շինդրյաևան։

«Եթե համոզված եք, որ սա խուճապի գրոհ է, ապա շատ կարևոր է կրակի վրա յուղ չլցնելը և խուճապն էլ ավելի չսրելը։ Խոսեք մարդու հետ պարզ, կարճ նախադասություններով: Բռնեք նրա ձեռքը և թեթև մերսեք։ Առաջարկեք միասին շնչել։ Խոսեք մարդու հետ վերացական թեմաների շուրջ, խրախուսեք նրան պատասխանել ձեզ և այդ կերպ շեղվել»,- բացատրել է փորձագետը:

Նա նաև հավելել է, որ եթե ախտանշանները խորանում են և տագնապ առաջացնում, ապա կարելի է մարդուն որևէ հանգիստ տեղ տանել և շտապօգնություն կանչել։