Նոր Զելանդիայի գիտնականները ԱՄՆ-ի գործընկերների հետ համատեղ պարզել են անվտանգ ժամանակահատված, որը վաղ տարիքի երեխան կարող է անցկացնել հեռախոսի առջև։ Գիտնականներն իրենց աշխատանքը հրապարակել են Քենթերբերիի համալսարանի կայքում։
Հիմնվելով ավելի քան 6000 երեխաների տվյալների վրա՝ հետազոտողները գնահատել են էկրանի ազդեցությունը ինը ամսական, երկու, չորս, հինգ և ութ տարեկան երեխաների վրա: Նրանք գնահատել են երեխաների մանկության տարբեր փուլերում էկրանների առջև անցկացրած ժամանակը, ինչպես նաև երեխաների զարգացման աստիճանը։
Երեխաները, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել էկրանների առջև վաղ մանկության տարիներին՝ ինն ամսից մինչև հինգ տարի, ավելի ցածր միավորներ են հավաքել լեզվական և կրթական կարողությունների առումով։
Գիտնականների խոսքով՝ երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացրել էկրանի առջև, ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն երեխաների գործունեության սոցիալապես հագեցած տեսակներին՝ խաղեր, թանգարաններ այցելություններ և այլն):
«Վաղ մանկությունն այն ժամանակն է, երբ ծնողներն ամենամեծ ազդեցությունն են ունենում երեխաների սովորությունների վրա, և դա առողջ սովորություններ ձևավորելու կարևոր ժամանակաշրջան է: Ուստի կարևոր է նվազեցնել էկրանի ժամանակը վաղ մանկության տարիներին»,-եզրափակել են գիտնականները: