Տաուրինը և սև պղպեղն իջեցնում են սրտի հիվանդությունների հավանականությունը
Դիտումներ՝ *
22:25 2023-06-02

Ավստրալացի հետազոտողներն ապացուցել են տաուրինի եւ սեւ պղպեղի լուծույթի համադրության արդյունավետությունը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնն իջեցնելու գործում։ Վիկտորիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Nutrients ամսագրում։

 

Երկար դարեր բնական մթերքներն օգտագործվել են սիրտ-անոթային եւ շատ այլ հիվանդությունների բուժման համար։ Մասնավորապես, վերջին ժամանակներս տաուրինին եւ սեւ պղպեղին մեծ ուշադրություն է հատկացվում՝ շնորհիվ սրտի համար դրանց նպաստավոր էֆեկտների՝ հիմնված հակաբորբոքային, հակահիպերտենզիոն, հակաօքսիդանտ եւ հակաաթերոսկլերոզային հատկությունների։

Տաուրինը սուլֆաթթու է (ծծումբ պարունակող ամինաթթու), որն օրգանիզմում առաջանում է ցիստեինից եւ մետիոնինից։ Սակայն տաուրինի մեծ մասը օրգանիզն ստանում է ծովամթերքների, ձվի, մսի եւ թռչնամսի օգտագործումից։ Տաուրինն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Բացի այդ, այն նաեւ կարող է մոդուլավորել արյան ճնշումն ու անոթային տոնուսը։

Սեւ պղպեղը լայնորեն օգտագործվում է շատ հիվանդությունների բուժման համար՝ տերպենների բարձր պարունակության շնորհիվ։ Այդ բիոակտիվ միացությունները օրգանական միացությունների բազմազան դաս են ներկայացնում, որոնք սովորաբար առկա են բուսական հիմքով եթերայուղերում։ Ունեն հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հակահիպերլիպիդեմիկ, արյան ճնշումն իջեցնող հատկություններ։

Հեղինակներն իրենց աշխատանքում ուսումնասիրել են առկա գրականությունը, որտեղ գնահատվել են այդ համադրության հատկությունները եւ արդյունավետությունը։

Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ սուր եւ քրոնիկական բորբոքումը վճռական դեր է խաղում սիրտ-անոթային հիվանդությունների խորացման եւ ծանրության հարցում։ Բիոակտիվ միացությունները, որոնք առկա են տաուրինի եւ սեւ պղպեղի մեջ, զգալիորեն թուլացնում են բորբոքային մեդիատորների էքսպրեսիան՝ նվազեցնելով բորբոքմամբ միջնորդավորված ախտահարման ծանրությունը։