Ամառվա ամենասպասված ֆիլմերը
Դիտումներ՝ *
18:03 2023-06-02

Պատրաստվեք ամառային ֆիլմերի սեզոնին: Ի՞նչ դիտել ամռանը. ներկայացնում ենք սպասված ֆիլմերի թողարկման ամսաթվերը:

ՀՈՒՆԻՍ

«Թարգմանիչը» (հունիսի 1)

Ջեյք Ջիլենհոլը՝ Գայ Ռիչիի նոր մարտաֆիլմում։ Ջոն Քինլին չի հիշում, թե ինչպես է ողջ մնացել Աֆղանստանում շրջափակման մեջ հայտնվելուց հետո, բայց գիտի, որ իր կյանքի համար պարտական ​​է տեղացի թարգմանչին։ Հենց նրան է հաջողվել փրկել վիրավորին ու քարշ տալ վտանգավոր տարածքով։ Այժմ մեղքի զգացումը հետապնդում է գլխավոր հերոսին, և նա որոշում է վերադառնալ իր փրկչի և նրա ընտանիքի հետևից: Երկուսի համար էլ որս է հայտարարված, նա պետք է միայնակ գործի, բայց հասկանում է, որ չի կարող ընկերոջը փորձանքի մեջ թողնել։

«Ժամանակի միջով» (հունիսի 15)

Վիկտոր Դոբրոնրավովը և Եգոր Կորեշկովը` ֆանտաստիկ ժանրի թրիլլերում, որը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք հայտնվում են անոմալիաների առեղծվածային գոտում, որտեղ ժամանակները խառնվում են իրար: Նրանք պետք է բացահայտեն այս վայրի անցյալի գաղտնիքը, որպեսզի փրկեն ապագան:

«Ներթափանցում» (հունիսի 15)

Էշլի Բենսոնի մասնակցությամբ դրամատիկ թրիլլեր մի դերասանուհու մասին, որը սիրահարվում է իր այգեպանին: Ճիշտ է, նա հեռու է այն կերպարից, ինչպիսին թվում է առաջին հայացքից։

«Ֆլեշ» (հունիսի 14)

Էզրա Միլլերի հետ կապված աղմկահարույց դեպքերից հետո ֆիլմիի ճակատագիրը մնում է հարցականի տակ, սակայն այս պահի դրությամբ պրեմիերան չեղարկված չէ (չնայած այն հետաձգվել է)։ Հայտնի է, որ ֆիլմի իրադարձությունները կպատմեն այն մասին, թե ինչպես է Բարրի Ալենը փորձում հետ տալ ժամանակը՝ կանխելու մոր սպանությունը, բայց դա հանգեցնում է վատ հետևանքների․․․

«(Ոչ) կատարյալ ռոբոտներ» (հունիսի 29)

Ֆանտաստիկ կատակերգական մելոդրամա՝ Շեյլին Վուդլիի մասնակցությամբ: Նա կնամոլ է, իսկ աղջիկը՝ հարուստ տղամարդկանց փողերի հետևից գնացող։ Իրենց նպատակներին ավելի արդյունավետ հասնելու համար նրանք անօրինական ճանապարհով գնում են իրենց ռոբոտ-նմանակներին, որոնք իրենց փոխարեն կատարում են հաճախորդներին գայթակղելու բոլոր նախնական աշխատանքները: Բայց մի օր նրանց ճանապարհները խաչվում են․․․

ՀՈՒԼԻՍ

«Առաքելությունն անիրագործելի է. մահացու հաշվարկ. մաս 1» (հուլիսի 12)

Թոմ Քրուզը՝ ֆրանշիզի յոթերորդ մասում, որի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Սեպտեմբերին «Առաքելության» աստղը գովազդային տեսահոլովակում ասել էր, որ նկարահանումները մեծ թափով են ընթանում, և «սպասվող ֆիլմը լավ է դիտել մեծ էկրանին»:

«Բարբի» (հուլիսի 19)

Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը Բարբիների աշխարհում, ավելի ճիշտ՝ Գրետա Գերվիգի ֆիլմում, որը պատմում է այն մասին, թե ինչպես են պլաստմասե շիկահերին վռնդում Բարբիլենդից՝ գեղեցկության չափանիշներին չհամապատասխանելու համար։ Հետո նա սկսում է նոր կյանք իրական աշխարհում, որտեղ նա բացահայտում է, որ կատարելության կարելի է հասնել միայն ներքին ներդաշնակության միջոցով:

«Օփենհեյմեր» (հուլիսի 19)

Տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը՝ աստղային դերասանական կազմով. Քրիստոֆեր Նոլանի ֆիլմի գլխավոր դերերում՝ Կիլիան Մերֆի, Ֆլորենս Պյու, Էմիլի Բլանտ, Ռոբերտ Դաունի կրտսեր, Քենեթ Բրանա, Մեթ Դեյմոն, Գարի Օլդմեն: Սա կենսագրական դրամա է ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օփենհեյմերի մասին, որը գլխավորում էր միջուկային զենքի առաջին մշակումները։

ՕԳՈՍՏՈՍ

«Մեգ – 2: Իջվածք» (օգոստոսի 4)

Ջեյսոն Սթեթհեմը կրկին կռվում է մեգալոդոնի հետ։ Բայց սուպերգիշատչին հաղթելն այդքան էլ հեշտ չէ: