«Հաղթիր ինքդ քեզ և կհաղթես հազարավոր մենամարտեր». Բուդդայի մտքերը, որ կօգնեն գտնել ներքին հանգստությունը
Դիտումներ՝ *
18:36 2023-05-31

Բուդդան Հնդկաստանում բուդդայականության հիմնադիրն է: Նրա մտքերը տարածվել են նաև այլ դավանանքների և մշակույթների ներկայացուցիչների շրջանում: Նրա խոսքերն օգնում են վերագտնել ցանկացած մտքի և հավատքի տեր մարդկանց ներքին հավասարակշռությունն ու ներդաշնակությունը:

Մեջբերում ենք Բուդդայի լավագույն մտքերը․

1. Հանգստությունը գտնվում է մեր մեջ: Մի փնտրեք այն դրսում:

2. Երբ միտքը պայծառ է, ուրախությունը հետևում է ձեզ ինչպես ստվեր և երբեք չի լքում:

3. Մենք ձևավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք:

4. Առողջ մտքի և մարմնի գաղտնիքը այն է, որ շատ չվերհիշենք անցյալը, շատ չմտահոգվենք ապագայի մասին և գիտակցաբար ապրենք ներկայով:

5. Բարկանալը նույնն է, ինչ այրվող ածուխը պահել ձեռքում` պատրաստվելով այն նետել ինչ-որ մեկի վրա:

6. Ամեն առավոտ մենք ծնվում ենք նորից: Այն, ինչ անում ենք ներկա պահին, իրական արժեք ունի:

7. Աշխարհում ավելի ուժեղ հրդե չկա, քան կիրքը, ավելի կատաղի շնաձուկ, քան ատելությունը, և ավելի կործանիչ փոթորիկ, քան ժլատությունը:

8. Երջանկություն կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք, այլ նրանից, թե ինչ եք մտածում:

9. Ամեն ինչ հասկանալ նշանակում է ներել ամեն ինչ:

10. Ավելի լավ է հազար անգամ սխալվել` սրիկային սրբի տեղ դնելով, քան մեկ անգամ` սրբին սրիկայի տեղ դնելով:

11. Ատելությունը երբեք չի վերացվում ատելությամբ, այլ միայն սիրով:

12. Գոյության ամբողջ գաղտնիքը կայանում է վախերից ազատվելու մեջ:

13. Չկա ճանապարհ դեպի երջանկություն, երջանկությունը ինքը ճանապարհն է:

14. Ցավն անխուսափելի է, իսկ տառապանքը յուրաքանչյուրիս անձնական ընտրությունը:

15. Անգամ իմաստունը կարող է հիմարանալ, եթե չկատարելագործվի:

16. Հաղթիր ինքդ քեզ և կհաղթես հազարավոր մենամարտեր: