Ճապոնացի կանանց՝ չծերանալու ու չգիրանալու գաղտնիքները
Դիտումներ՝ *
18:48 2023-05-16

Վերջին 25 տարիների ընթացքում ճապոնացի կանայք համարվում են ամենաերկարակյացները։ Նրանց կյանքի միջին տևողությունը 84 տարին է։ Բացահայտում ենք նրանց երկարակեցության ու գեղեցկության գաղտնիքները։

Նաոմի Մորիյաման հեղինակել է «Ճապոնացի կանայք չեն ծերանում ու գիրանում» գիրքը, որտեղ առաջարկում է ծանոթանալ իր մոր կենսակերպին ու պատմում է, թե ինչպես են ճապոնացի կանայք պահպանում իրենց կազմվածքը։

Մորիյաման փաստում է, որ այն մթերքներն, որոնք օգնում են ճապոնացիներին չգիրանալ ու չծերանալ՝ կազմում են նրանց ամենօրյա սննդակարգի հիմնական մասը։ Դրանք են՝ ձուկը, ծովային ջրիմուռները, մրգերը, սոյան, բրինձը, բանջարեղենն ու կանաչ թեյը։

Հենց այս մթերքներում հակա-ծերացման մասնիկներ կան։ Ինչպես նաև դրանք առանց օրգանիզմը վնասելու խթանում են քաշի կորստին ու առողջությանը։

Ճապոնացիները նախընտրում են միայն թարմ սնունդն, այդ պատճառով էլ նրանք օգտագործում են ծովամթերք, միրգ ու բանջարեղեն։ Նրանք օգտագործում են երկրագնդի 10% ծովամթերքը, սակայն ամբողջ բնակչության 2%-ն են կազմում։

Ինչպես նաև Մորիյաման ասում է, որ ծնողները մանկուց սովորեցնում են իրենց երեխաներին սնունդը դանդաղ ուտել ու գնահատել ամեն պատառը։ Նրանց ուտեստները դանդաղ են պատրաստվում, սովորաբար խաշվում են կամ գրիլի վրա պատրաստվում։ Տարբեր մթերքներն առանձին ափսեներում են մատուցվում։

Ճապոնիայում ամենակարևորը նախաճաշն է։ Հենց այս ժամանակ են ուտում օրվա հիմնական մթերքները։ Նախաճաշն իր մեջ ներառում է բազմազան մթերքներ, օրինակ՝ կանաչ թեյ, բրինձ, ապուր, տոֆու, թարմ սխտոր, ծովային ջրիմուռներ, ձվածեղ կամ մի կտոր ձուկ։ Ճապոնացիները տարբերվում են այլ ազգերից, քանի որ հացի փոխարեն բրինձ են օգտագործում։

Քաղցրի հանդեպ ճապոնացի կանայք բացասական վերաբերմունք ունեն։ Իհարկե, նրանք սիրում են թխվածքաբլիթներ ու շոկոլադ, սակայն գիտեն, թե դա ինչ վատ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմին ու հրաժարվում են դրանից։ Սովորաբար դեսերտները փոքր բաժիններով են մատուցվում։

«Ֆիզիկական վարժությունները ճապոնացի կանանց կենսակերպն են։ Դա արվում է և առողջությունը պահպանելու համար, և այն պատճառով, որ այս երկրում դա մի մեծ մշակույթ է։ Օրինակ՝ հեծանվով երթևեկությունը, զբոսանքն ու արշավայի տուրիզմը»,- եզրափակում է Մորիյաման։

Ամենաընթերցված