Ո՞ր տեսախաղերը կարող են զարգացնել ուսման նկատմամբ մոտիվացիան
Դիտումներ՝ *
18:33 2023-05-11

Շատերի համար տեսախաղերն իսկական չարիք են թվում, որոնք խլում են դեռահասների թանկարժեք ժամանակը և նրանց ավելի ագրեսիվ դարձնում: Բայց իրականում կան խաղեր, որոնք իսկապես օգտակար են և կարող են մեծացնել ուսման և նոր ոլորտներ ուսումնասիրելու մոտիվացիան:

VK Play Media-ի գլխավոր խմբագիր Նատալյա Օդինցովայի խոսքով՝ կա հատուկ տերմին «edutainment», որը միավորում է կրթությունը (անգլ․` education) և զվարճանքը (անգլ.` entertainment):

«Օրինակ` Kerbal Space Program-ի տիեզերական սիմուլյատորը կարող է մղել մարդուն դառնալու ավիացիոն ինժեներ: Խաղի ընթացքում խաղացողը պետք է կառավարի այլմոլորակայինների տիեզերական ծրագիրը, ստեղծի տիեզերանավեր՝ հիմնվելով աերոդինամիկայի օրենքների իմացության (կամ դրա բացակայության) և ուղեծրում մարմինների շարժման ֆիզիկայի վրա: Ընթացքում խաղացողի մոտ կարող է առաջանալ հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ, որի հիման վրա կառուցվում է ամբողջ խաղը: Մեկ այլ գեյմերի կարող է մոտիվացնել ապարատային ոլորտում իրականացվող նախագծերը տեսնելու ցանկությունը»,- Life-ին տված հարցազրույցում ասել է Օդինցովան։

Նա նաև լավ ու օգտակար է համարում խաղերը, ինչպիսիք են Crusader Kings 3 ստրատեգիական խաղը և Assassin’s Creed էքշն-արկածային խաղը. սրանք կարող են երիտասարդների մոտ հետաքրքրություն զարգացնել պատմություն սովորելու նկատմամբ:

Portal 2-ի գլուխկոտրուկներն իրենց հերթին կարող են հետաքրքրություն առաջացնել ֆիզիկայի նկատմամբ, իսկ The Tales of Bayun-ը հնարավորություն կտա ընկղմվել կախարդական հեքիաթի մորֆոլոգիայի մեջ և կարդալ խորհրդային բանասեր Վլադիմիր Պրոպի ստեղծագործությունները:

Ամենաընթերցված