Queen-ի առաջնորդ Ֆրեդի Մերկուրիի 1500-ից ավելի իրեր կհանվեն աճուրդի
Դիտումներ՝ *
18:12 2023-04-26

Queen խմբի առաջնորդ Ֆրեդի Մերկուրիի անձնական հավաքածուից ավելի քան 1500 իր աշխարհի մի շարք քաղաքներում ցուցադրվելուց հետո կհանվի աճուրդի, հայտնում է The Guardian-ը։

Մերկուրիի բեմական կոստյումները, հայտնի թագը և կարմիր թիկնոցը, բեղերի արծաթե սանրը, կիթառը, նրա երգերի սևագրերը և հուշանվերները 1991 թվականին արտիստի մահից հետո պահվել են նրա տանը։ Ցուցահանդեսը, որտեղ դրանք կցուցադրվեն, կանցկացվի Լոնդոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Հոնկոնգում։

2023 թվականի սեպտեմբերի 5-ից հետո (այդ օրը Մերկուրին կդառնար 77 տարեկան) իրերը վաճառքի կհանվեն Sotheby’s-ում։

Ամենաընթերցված