Ծրարում կար փոքրիկ մեդալյոն, որի վրա փորագրված էր մեկ բառ՝ «Շնորհակալություն»․ Պատմում է Էդիթ Պիաֆը․․․
Դիտումներ՝ *
16:18 2023-04-25

Պատմում է Էդիթ Պիաֆը․

Մի քանի տարի առաջ, երբ երգում էի ABC-ում, մի երեկո իջա բար՝ երաժշտական սրահից մի քանի քայլ հեռավորության վրա, որպեսզի մի բաժակ սուրճ խմեմ։ Բարում նստած՝ պատուհանից դուրս տեսա մի կնոջ, որը փողոցով անցնում էր վատ կարված գաբարդինե վերարկուով։ Ձեռքում մի փաթեթ կար: Ես ուշադրություն չէի դարձնի նրան, եթե չնկատեի հուսահատ մարդու տանջված հայացքը։

Ես տեղիցս չշարժվեցի՝ մտածելով, թե ի՞նչը կարող էր նրան նման վիճակի հասցնել։ Հանկարծ նա նորից անցավ սրճարանի կողքով։ Նա փոքր, արագ քայլերով հեռացավ։ Ասես ինչ-որ բանից էր փախչում։ Նրա ձեռքում այլևս ոչինչ չկար։ Ես դուրս թռա փողոց։ Լարելով տեսողությունս՝ քայլեցի մութ նրբանցքով։ Մի դարպասի խորքում մի կապոց տեսա: Դա մի փոքրիկ արկղ էր՝ լի լաթերով, իսկ ներսում հրեշտակի պես քնած նորածին երեխա էր։ Ես շրջվեցի և վազեցի խելագարի պես։ Բռնեցի նրա ձեռքը և խստորեն ասացի. «Հենց հիմա վերադարձեք նրա հետևից: Չե՞ք ամաչում»:

Ես վիրավորեցի նրան, նա լաց եղավ։ «Ոստիկանություն մի՛ կանչեք… Մի՛ զանգեք, աղաչում եմ…»,- անընդհատ կրկնում էր նա։

Ես նրան տարա մի ծառուղի, երեխային դրեցի նրա գրկում և լսեցի նրա պատմությունը․․․Նրան գայթակղել են և լքել, նա ծննդաբերել է, իսկ ընտանիքը նրան փողոց է շպրտել՝ առանց մի կոպեկի: Այստեղ ես լաց եղա։ Նա այնքան երիտասարդ էր: Նա դեռ 19 տարեկան չկար։ Այնքան նիհար, այնքան փոքր: Ասացի նրան. «Սպասեք ինձ այստեղ»: Բարձրացա իմ հանդերձարան, լրացրի կտրոնը, վազեցի ցած և խոթեցի նրա ձեռքի մեջ։

Ասացի՝ «Երբեք մի՛ հուսահատվեք, եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, իմ դռան զանգը տվեք, այն կբացվի Ձեր առաջ, և իմ տունը Ձերը կլինի»։

Նա նայեց կտրոնին՝ մեկ միլիոն: Ես միայն լսեցի. «Օ՜, տիկին, տիկին…»: Եվ նա վազեց:

Երկու տարի անց նա ինձ գրեց, որ ամուսնացել է։ Նա դստերն անվանել է Էդիթ։ Ծրարում կար փոքրիկ մեդալյոն, որի վրա փորագրված էր մեկ բառ՝ «Շնորհակալություն»: Այդ մեդալյոնը միշտ ինձ հետ է․․․

Ամենաընթերցված