Հայտնի է՝ որ մոդելն է հաղթել «Տարվա համաշխարհային մեքենա 2023» մրցույթում
Դիտումներ՝ *
18:48 2023-04-06

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ
«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year) մրցույթի կազմակերպիչներն անվանել են տարբեր անվանակարգերում 2023 թվականի աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչմանն արժանացած մոդելները։

Մրցույթի ժյուրին, որը ներառում է հարյուրից ավելի լրագրող՝ աշխարհի ավելի քան 30 երկրից, մոդելների կարճ ցուցակից տարբեր անվանակարգերում հաղթողներ է ընտրել։ Վերջնական քվեարկության արդյունքներն ամփոփվել են 2023 թվականի ապրիլին Նյու Յորքի ավտոսրահում։

«Տարվա ավտոմեքենա» (World Car of the Year) գլխավոր անվանակարգում հաղթել է Hyundai Ioniq 6 էլեկտրական լիֆտբեքը, որին ժյուրին հաղթող է ճանաչել նաև «Տարվա էլեկտրական ավտոմեքենա» (World Electric Vehicle of the Year) և «Տարվա լավագույն դիզայնով ավտոմեքենա» (World Car Design of the Year) անվանակարգերում:

«Տարվա քաղաքային մեքենա» (World Urban Car) անվանակարգում հաղթել է Citroen C3-ը, տարվա շքեղ մեքենա (World Luxury Car) է ճանաչվել Lucid Air-ը, իսկ տարվա սպորտքար (World Performance Car)՝ Kia EV6 GT-ը:

Hyundai Ioniq 6

Citroen C3

Citroen C3 Front Left Side Image

Lucid Air

Kia EV6 GT