WhatsApp-ում կհայտնվի գաղտնիության նոր գործառույթ
Դիտումներ՝ *
18:02 2023-04-03

Whatsapp-ը հնարավորություն է ստանում արգելափակել չաթերը մատնահետքով։

WhatsApp-ի բետա տարբերակում 2.23.8.2․հայտնաբերվել է նոր գործառույթ օգտատերերի գաղտնիությունը բարձրացնելու համար։ Այդ մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Քննարկվող գործառույթը թույլ է տալիս արգելափակել առանձին չաթերը՝ ապահովելով մուտքը միայն մատնահետքով կամ գաղտնաբառով։ Այսպիսով, այն ավելացնում է լրացուցիչ անվտանգության օղակ՝ պաշտպանելով օգտատիրոջ նամակագրությունը երրորդ կողմից:

«Կողպեք և թաքցրեք այս զրույցը: Օգտագործեք ձեր մատնահետքն այն բացելու և ծանուցումները կարդալու համար: Լրացուցիչ գաղտնիության համար արգելափակված չաթերը կտեղակայվեն բոլոր մյուս չաթերից առանձին»,- ասված է ֆունկցիայի նկարագրության մեջ:

Հաղորդվում է, որ մեդիա ֆայլերը, ինչպիսիք են արգելափակված չաթին ուղարկված լուսանկարները կամ տեսանյութերը, ավտոմատ կերպով չեն պահվի սարքի հիշողության մեջ։


Նոր գործառույթը կավելացվի մեսենջերի հետագա թարմացման մեջ: Հանրության լայն շրջանակների համար թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ: