Որոշումների կայացման մասին. Վահագն Դիլբարյան
Դիտումներ՝ *
23:06 2023-03-26

1․ Կարևոր որոշումները պետք է կայացնել առավոտյան, քանի որ առավոտյան էներգիայով լի ենք, ակտիվ ու աշխույժ ենք և ուղեղը հոգնած չէ։

2․ Ճիշտ որոշումներ կայացնելու համար ուղեղին սնուցում է պետք և հատկապես գլյուկոզա։ Ինչպես նշում է Բաումայստերը, անգամ խելացի մարդիկ են սխալ որոշում կայացնում, երբ քաղցած են, կամ էլ գլյուկոզայի մակարդակը ցածր է։ Եթե այնուամենայնիվ որոշումը պետք է կայացվի գիշերը, ապա սոված որոշում մի կայացրեք։ Այս փաստը ռիթեյլերները լավ գիտեն, որ եթե մարդը քաղցած մտնում է սուպեռմարկետ, ապա նա շատ գնումներ է կատարելու և հատկապես քաղցրավենիք։

3․ Մի քանի անգամ որոշում կայացնելը հոգնեցնում է մարդուն, դրա համար էլ շոփինգից հետո շատերդ ահավոր հոգնում եք, երբեմն էլ գլխացավեր եք ունենում։

4․ Օրվա վերջում մարդիկ ավելի հեշտ են հանձնվում, քան առավոտյան, դրա համար երբեմն երեկոյան ասում եք “է, լավ է, այսօր հավես չկա մարզադահլիճ գնալու, վաղը կգնամ”։

5․ Ճիշտ որոշումներ կայացնելու համար հարկավոր է լավ քնել։

Հոգեբան Քելլի Մակգոնիգալը նշում է, որ չքնելը հանգեցնում է սթրեսի, իսկ սթրեսն արդեն իսկ դաժան է։

6․ Մեր որոշումների վրա մեծ մասամբ ազդում է մեր միջավայրը։ Եթե չծխող երեխայի 20 ընկերներն էլ ծխում են, ապա 97 տոկոսով հավանականությունը մեծանում է, որ նա էլ է ծխելու։ Եթե լավագույն ընկերը թողնում է ծխելը, ապա 34% տոկոսով հավանականությունը մեծանում է, որ դու էլ կթողնես։ Շախմատիստի ընտանիքում հավանականությունը մեծ է, որ երեխաները կգնան շախմատի, դերասանինը՝ թատերական և այլն։ Եթե դու ունես առողջ միջավայր, ապա կյանքում քեզ չգտնելու հավանականությունը հավասար է զրոյի, քանի որ շուրջդ կայացած ու առաջ գնացող մարդիկ են։

7․ Մարդիկ ավելի հեշտ են որոշում կայացնում այն ժամանակ, երբ խոստանում են։ Օրինակ՝ եթե խոսք եք տվել Ձեր կնոջը, որ պետք է երեխային դուք տանեք դպրոց, ապա հաստատ 7,00ին կարթնանաք, կամ էլ ընկերոջ հետ պայմանավորվել եք, որ պիտի 10 կգ նիհարեք, ապա հաստատ կանեք, կամ էլ սոց ցանցերում հրապարակային գրառում եք արել, քանի որ խոսք եք տվել, իսկ խոսքը կշիռ ունի։