Ինչպես զբոսանքի միջոցով ազատվել ավելորդ քաշից
Դիտումներ՝ *
15:56 2023-03-21

Մայո կլինիկայի մասնագետները եզրակացրել են, որ մաքուր օդին զբոսնելն օգնում է ազատվել որովայնի ճարպաշերտերից, ինչպես նաև բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի և գլխուղեղի աշխատանքի վրա, գրում է Eat This, Not That պորտալը:

Մարզումն ավելի արդյունավետ դարձնելու համար մասնագետները խորհուրդ են տվել արագ և երկար քայլել։ Ինչ վերաբերում է վազքուղու միջոցով մարզումներին, ապա հարկավոր է թեքություն սահմանել և մեծացնել արագությունը։ Դա ոչ միայն կբարձրացնի մարզման ինտենսիվությունը, այլև կօգնի բարելավել կեցվածքը:

Բացի այդ, զբոսանքների ժամանակ ինտենսիվությունը մեծացնելու համար կարելի է նաև հատուկ ծանրություններ վերցնել։ Զբոսանքի վայրն ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ անհարթ տարածքին, իսկ զբոսանքից առաջ ու հետո հարկավոր է թեթև մարզանք անել։