Ինչպես պայքարել գարնանային ալերգիաների սրման դեմ․ խորհուրդներ մասնագետից
Դիտումներ՝ *
20:03 2023-03-13

Մարտի կեսերից մինչև ապրիլի վերջ շատերը բախվում են գարնանային ալերգիաների խնդրին, ինչը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա։ Սովորաբար սեզոնային ալերգիան դրսևորվում է փռշտոցով, հազով, քթի փակվածությամբ, աչքերի կարմրությամբ ու մի շարք այլ տհաճ ախտանշաններով, որոնք ազդում են ինչպես ինքնազգացողության, այնպես էլ տրամադրության վրա, սակայն թերապևտ Օքսանա Դրապկինան ներկայացրել է այս խնդրի դեմ պայքարի միջոցները, որոնք կօգնեն բարելավել ինքնազգացողությունը, գրում է doctor.rambler.ru-ն։

«Ալերգիա ունեցող բուժառուները պետք է պարբերաբար այցելեն ալերգոլոգ-իմունոլոգին պոլինոզի կամ ապատիայի ախտանշանների պատճառ հանդիսացող ալերգենները որոշելու և համապատասխան թերապիան ընտրելու համար», – նշել է մասնագետը

Բացի այդ, ալերգիա ունեցողների համար շատ կարևոր է բնակելի տարածքում հիպոալերգենային ռեժիմը պահպանելը, ինչի համար հարկավոր է հաճախ խոնավ մաքրում անցկացնել, իսկ հնարավորության դեպքում սենյակի օդորակման հատուկ ռեժիմ ապահովել: Օրինակ՝ կարելի է հատուկ օդային զտիչներ կիրառել ալերգեն հանդիսացող մասնիկները զտելու համար:

«Սովորաբար սա վերաբերում է այն հիվանդներին, որոնց մոտ ծանր ատոպիկ ռեակցիաներ են առաջանում կամ թերապիան անարդյունավետ է լինում, ինչպես նաև այն հիվանդներին, որոնք չեն հետևում բժշկի խորհուրդներին»,- հավելել է բժիշկը։