Երևանի ժամանակով վաղ առավոտյան ավարտվեց տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը` Ամերիկյան կինոակադեմիայի 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Արձանիկների քանակով այս տարի առաջատարն «Ամեն ինչ ամենուր և միանգամից» կինոֆենոմենն է (11 անվանակարգերից՝ 7 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար):
Արձանիկների քանակով երկրորդ տեղը զբաղեցրել է «Արևմտյան ճակատում նորություն չկա» (All Quiet on the Western Front) հակապատերազմական դրաման` 9 անվանակարգերից ստացել է 4 մրցանակ։ Մարտին Մակդոնահի «Ինիշերինի Բանշին» նույնպես հավակնում էր մրցանակների ինը անվանակարգերում, բայց մնաց առանց արձանիկների, ինչպես Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները»։
Լավագույն ֆիլմ՝ «Ամեն ինչ ամենուր և միանգամից»
Մյուս նոմինանտները՝
- «Թառ»
- «Ավատար. Ջրի ճանապարհը»
- «Թոփ Գան․ Մավերիք»
- «Ֆաբելմաններ»
- «Էլվիս»
- «Արևմտյան ճակատում նորություն չկա»
- «Ինիշերինի բանշին»
- «Կանայք խոսում են»
- «Վշտի եռանկյունի»
Լավագույն ռեժիսոր՝ Դեն Քվան և Դենիել Շայներթ («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)
Մյուս նոմինանտները՝
- Թոդ Ֆիլդ, «Թառ»
- Ռուբեն Էսթլունդ, «Վշտի եռանկյունի»
- Մարտին Մաքդոնահ, «Ինիշերինի Բանշին»
- Սթիվեն Սփիլբերգ, «Ֆաբելմանները»
Լավագույն դերասանուհի՝ Միշել Յեո` («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)
Մյուս նոմինանտները՝
- Քեյթ Բլանշեթ, «Թառ»
- Անա դե Արմաս, «Շիկահերը»
- Անդրեա Ռայզբորո, «Հանուն Լեսլիի»
- Միշել Ուիլյամս, «Ֆաբելմանները»
Լավագույն դերասան` Բրենդան Ֆրեյզեր («Կետը»)
Մյուս նոմինանտները՝
- Օսթին Բաթլեր, «Էլվիս»
- Քոլին Ֆարել, «Ինիշերինի Բանշին»
- Փոլ Մեսկալ, «Իմ արևը»
- Բիլ Նայի, «Ապրել»
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Կե Հույի Քուան («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջեյմի Լի Քերթիս («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)
Լավագույն ադապտացված սցենար՝ Սառա Փոլի («Կանայք խոսում են»)
Լավագույն օրիգինալ սցենար՝ Դեն Քվան, Դենիել Շայներթ («Ամեն ինչ, ամենուր, միանգամից»)
Լավագույն օտարալեզու ֆիլմ` «Արևմտյան ճակատում նորություն չկա» (Գերմանիա)
Լավագույն անիմացիոն ֆիլմ` «Գիլյերմո Դել Տորոյի Պինոքիոն»
Լավագույն վիզուալ էֆեկտներ՝ «Ավատար․ Ջրի ուղին»Ավատար-Ջրի ուղին-2023
Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ․