Ինչի մասին է երազում Կիանու Ռիվզը․ դերասանը պատասխանել է Reddit-ի օգտատերերի հարցերին
Դիտումներ՝ *
21:30 2023-03-06

Դերասան Կիանու Ռիվզը պատասխանել է Reddit սոցցանցի օգտատերերի հարցերին։ Նա պատմել է, թե ինչ է վերցրել «Մատրիցա» և «Ջոն Ուիք» ֆիլմերի նկարահանումներից, հիշել է իր կյանքի լավագույն նկարահանումների մասին, ինչպես նաև խոստովանել է Դեյվիդ Ֆինչերի ֆիլմում նկարահանվելու երազանքի մասին։

Ռիվզն ասել է, որ «Ջոն Ուիքի» նկարահանումների ժամանակ իրեն է վերցրել ժամացույցն ու ամուսնական մատանին, իսկ «47 ռոնիններ» ֆիլմի նկարահանումներից՝ սուրը։ Իսկ Վաչովսկի քույրերը նրան նվիրել են «Մատրիցա»-ից կարմիր դեղահաբը:

Դերասանը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Ռոսոմախայի դերը, նկարահանվել Դեյվիդ Ֆինչերի ֆիլմում և խաղալ մյուզիքլում։ Իսկ «Ալիքի կատարին» ֆիլմում Պատրիկ Սուեյզիի հետ աշխատանքը Ռիվզն անվանել է ֆիլմի նկարահանումներից իր սիրելի հիշողությունը։ «Նա ջենթլմեն էր, պրոֆեսիոնալ, կինոաստղ և ոգեշնչող»,- ասել է դերասանը:

Ռիվզի խոսքով՝ ինքը միշտ չէ, որ երազել է դերասան դառնալ, մանկուց ծրագրել էր դառնալ ավտոարշավորդ, դիրիժոր կամ աստղաֆիզիկոս։