Xiaomi-ն ներկայացրել է խելացի լամպ ֆորտեպիանոյի համար։
Xiaomi-ն ներկայացրել է Mijia Smart Piano Lamp խելացի լամպը, որը նախատեսված է ստեղնաշարով նվագարկիչների համար: Այդ մասին հայտնում է IT Home պորտալը։
Լամպի ամրակը թույլ է տալիս տեղադրել այն դաշնամուրի վրա. սարքի լույսը ծածկում է 88 ստեղնաշար: Միևնույն ժամանակ, գաջեթի լուսադիոդներն ունեն ցածր մակարդակի կապույտ գույն, տեսողությունը պահպանելու համար ապահովում են միատեսակ լուսավորություն և չեն ծակում երաժշտի աչքերը։
Խելացի լամպը ունակ է ֆիքսելու մարդու մոտենալը, ինչը թույլ է տալիս միանալ, երբ նա նստում է գործիքի մոտ, իսկ նվագելուց հետո ավտոմատ անջատվում է։
Բացի այդ, Mijia Smart Piano Lamp բջջային հավելվածը գրանցում է դաշնամուր նվագելու ժամանակը: Այդ հատկությունը կօգնի ծնողներին իմանալ, թե իրենց երեխան արդյոք չի խուսափո՞ւմ երաժշտությունից:
Խելացի լամպի արժեքը կկազմի 699 յուան (մոտ 37,5 հազար դրամ): Այն Չինաստանում վաճառքի կհանվի 2023 թվականի մարտի 21-ին։