Ford-ը կվերսկսի F-150 Lightning էլեկտրապիկապների թողարկումը
Դիտումներ՝ *
22:00 2023-03-03

Ford Motor-ը նախատեսում է մարտի 13-ին վերսկսել Lightning մոդելի արտադրությունը, որը երկրում հայտնի էլեկտրական շարժիչով F-150 պիկապի տարբերակն է: Այսպիսով, թողարկումը կվերականգնվի մեկ ամիս դադարից հետո, նշում է CNBC-ը:

Արտադրության դադարեցման պատճառ է դարձել փետրվարի 4-ին մարտկոցի բռնկումը լիցքավորման ժամանակ։ Ford-ը չի բացահայտում այն խնդրի մանրամասները, որի պատճառով մեքենան բռնկվել է:

Ընկերության համար մարտկոցները արտադրում է հարավկորեական SK On Co.-ն Ջորջիայի գործարանում։