Համացանցում նշել են ամենահամեղ տնական ուտեստների գաղտնի բաղադրիչները
Դիտումներ՝ *
14:02 2023-03-02

Կիտրոնի հյութն ու կարագը գրեթե ցանկացած կերակուր ավելի համեղ են դարձնում, վստահ են համացանցի օգտատերերը: Նրանք Reddit ֆորումի հրապարակումներից մեկում նշել են ամենահամեղ տնական ուտեստների գաղտնի բաղադրիչները։

Ամենահայտնի գաղտնի բաղադրիչներից մեկը կիտրոնի հյութն է, որը կարելի է փոխարինել նաև կիտրոնաթթվով։ Խորհուրդ է տրվում այն ավելացնել՝ ինչպես քաղցր, այնպես էլ՝ հիմնական ուտեստների մեջ։

«Կիտրոնի հյութ: Ես այն ավելացնում եմ ամեն ինչին: Եթե կարծում եք, որ դրա պատճառով ճաշատեսակները կիտրոնի համ կունենան, ապա դա այդպես չէ։ Թթուն սրում է այն ամենի համը, ինչ պատրաստում եք: Այն նույնքան կարևոր է, որքան աղը։ Ասում են՝ ես պատրաստում եմ աշխարհի ամենալավ խյուսը։ Նրանք պարզապես չգիտեն, որ այն լի է կիտրոնի հյութով». Fobeedo, Reddit-ի օգտատեր:

Կարագը նույնպես ֆավորիտների շարքում է: Խորհուրդ է տրվում չխնայել այն և չփոխարինել մարգարինով։

«Կարագ: Կարագով ամեն ինչ ավելի համեղ է». W0rk3rB, Reddit-ի օգտատեր:

Համեմունքներից ամենապոպուլյարները վանիլինն ու սխտորն են:

Աղի ուտեստների համար օգտագործեք կրկնակի քանակությամբ սխտոր, քաղցրի համար կրկնապատկեք վանիլինը». AtheneSchmidt, Reddit-ի օգտատեր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am