Դևա Կասելը՝ Dolce & Gabbana-ի նոր շոուի գլխավոր աստղ
Դիտումներ՝ *
13:48 2023-02-28

Միլանում անցկացվող աշուն/ձմեռ 2023-2024 նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Dolce & Gabbana նորաձևության տան հավաքածուի ցուցադրությունը։ Անկրկնելի Դևա Կասելը դարձել է Dolce & Gabbana-ի նոր շոուի գլխավոր աստղը, գրում է vogue.fr-ը։

Շատերը նշում են, որ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Մոնիկա Բելուչիի դուստրը հազվադեպ է պոդիում բարձրանում, միևնույն է՝ նրա քայլվածքը տարբերվում է յուրահատուկ պրոֆեսիոնալությամբ։

Մոնիկա Բելուչիի դուստրը Dolce & Gabbana նորաձևության տան մուսան է, իսկ նրա լուսանկարները զարդարում են նորաձևության ամսագրերի տասնյակ շապիկներ։ Այժմ աղջիկը 18 տարեկան է, նա իր դեբյուտը նշել է 16 տարեկանում։