2023-ի 6 անսովոր բյութի-գաջեթները․ հոնքերի փրինթեր և մաքրող ականջակալներ
Դիտումներ՝ *
12:57 2023-02-28

Մինչ գեղեցկության որոշ բրենդներ փորձում են սպառողներին զարմացնել թարթիչների չոր շամպունով կամ գարեջրի համով ինտիմ գելով, խոշոր ընկերությունները ներդրումներ են կատարում նոր տեխնոլոգիաների ստեղծման մեջ: Այս տարի L’Oréal Group-ը և Amorepacific-ը դարձել են առաջատարներ գեղեցկության տեխնոլոգիաների ոլորտում: Նրանք ներկայացրել են միանգամից մի քանի ժամանակակից սարքեր, որոնք համահունչ են վերջին տարիների հիմնական միտումներին և գեղեցկության ինդուստրիայի ապագային՝ անհատականացում և ինքլյուզիվություն։

Հոնքերի փրինթեր Brow Magic L’Oreal

Այս տարի Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (CES) L’Oreal-ը ներկայացրեց հոնքերի դիմահարդարման փրինթեր և ժամանակ խնայող լավագույն համակցված սարքը: Նախ՝ դուք սկանավորում եք ձեր դեմքը, և հավելվածը, օգտագործելով ընդլայնված իրականությունը, առաջարկում է իր տարբերակները հոնքերի ձևի վերաբերյալ։

Ընդհանրապես, այն սոցիալական ցանցերում դիմակի պես է գործում։ Դրանից հետո դուք ընտրում եք հոնքերի՝ ձեր ցանկացած ձևը, և դրանց վրա պրայմեր եք քսում։ Այժմ մնում է սարքը սահեցնել հոնքերի վրայով, և 2400 վարդակները կոսմետիկա կկիրառեն։

Ականջներ մաքրող ականջակալներ

Ինչպես գիտեք, բամբակով փայտիկներն ականջները մաքրելու փոխարեն, ընդհակառակը, ծծմբի մեծ մասն ավելի խորն են մղում և սեղմում այն։ Հետևաբար, ընկերությունները սկսել են մտածել, թե ինչով փոխարինեն բոլորի համար սովորական միջոցը: Օրինակ՝ SafKan Health-ը մշակել է FDA-ի կողմից հաստատված առաջին ականջները մաքրող ավտոմատացված սարքը, որը կոչվում է OtoSet:

Այս գաջեթը ցուցադրող TikTok տեսանյութը հավաքել է ավելի քան 15 միլիոն դիտում: Ինչպե՞ս է ընթանում գործընթացը։ Հեղուկը լուծույթի տարաներից միանգամյա օգտագործման փայտիկների միջոցով ուղղվում է ականջի անցքերի պատերին, որտեղ քայքայում է կեղտը: Շարունակական միկրոսացիան ականջի կեղտը և հեղուկը հետ է քաշում միանգամյա օգտագործման թափոնների տարաների մեջ:

Արոմաթերապիայի ցնցուղային համակարգ Sprig

Այն, ինչ մեզ հաստատ պակասում էր լոգարանում լիակատար երջանկության համար, արոմաթերապիայի ցնցուղային համակարգն էր: CES 2023 ցուցահանդեսին հենց այդպիսի սարք ներկայացրեց Kohler-ը։ Այն բաղկացած է հատուկ գաջեթից և արոմակապսուլաներից։ Առաջինը կցվում է ցնցուղի գլխին: Երբ միացնում եք այն, պարկուճները ջրի հոսքը լցնում են բուրմունքով և մաշկի համար օգտակար նյութերով։

Վարդակի արժեքը 119 դոլար է, իսկ բազմակի օգտագործման բուրմունքով մեկ պարկուճը՝ 24 դոլար (այն կարելի է օգտագործել ութ անգամ): Ամենահետաքրքիրն այն է, որ պարկուճները պարունակում են ոչ միայն անուշաբույր յուղերով օծանելիքի կոմպոզիցիաներ, այլ նաև այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են հիալուրոնաթթուն և նատրիումի PCA-ն, որոնք օգտակար են մաշկի և մազերի համար։

Դիմահարդարման ստաբիլիզտոր HAPTA L’Oreal

NARTA-ն սարքավորում է, որը նախատեսված է ձեռքերի սահմանափակ շարժումներ ունեցող մարդկանց համար՝ հենաշարժողական խնդիրներ, շարժունակության կորուստ և դող: Դա կայունացնող գործիք է, որն օգնում է նրանց դիմահարդարվել առանց որևէ խնդրի։

Այն ստեղծելու համար L’Oréal-ը գործակցել է բժշկական տեխնոլոգիաների Verily ընկերության հետ: Սարքում ներգրավված տեխնոլոգիան ի սկզբանե օգտագործվել է այն մարդկանց համար, որոնք խնդիրներ ունեն շարժունակության հետ, որպեսզի կարողանան ինքնուրույն ուտել գդալով և այլ պարագաներով: Այս նորամուծությունն ուղղված է մոտ 50 միլիոն մարդկանց ամբողջ աշխարհում, որոնք ունեն հաշմանդամություն:

HAPTA-ն ունի մագնիսական հենարան, որը թույլ է տալիս սարքին պտտվել 360 աստիճան և թեքվել 180 աստիճան: Հատուկ ամրացումը հնարավորություն է տալիս օգտագործողին ֆիքսել ցանկալի դիրքը:
Սարքը սկզբում կհայտնվի Lancôme շարքում (որը L’Oréal ընկերությունների խմբի մաս է կազմում)՝ շրթներկի ապլիկատորի տեսքով, իսկ հետագայում կօգտագործվի դիմահարդարման այլ կատեգորիաների համար։

Amorepacific անհատականացված խնամքի և դիմահարդարման միջոցներ

Կորեական Amorepacific ընկերությունը չորրորդ տարին անընդմեջ շահում է CES Innovation Award մրցանակը՝ իր երկու թողարկումների շնորհիվ: Երկուսն էլ հետապնդում են անհատականացման միտում: Cosmechip սարքը տնային պրոցեսոր է, որն արտադրում է կոսմետիկա։ Օգտագործողը պետք է ընտրի միայն ակտիվ բաղադրիչներով չոր «չիպսեր», իսկ սարքը կստեղծի կոսմետիկ արտադրանքի բանաձև։

Authentic Color Master by Tonework-ը ևս մեկ խելացի սարք է, որը ներկայացվել է ցուցահանդեսում: Նախ, ալգորիթմն օգտագործում է արհեստական ինտելեկտ՝ էմոցիաների ճանաչմամբ դեմքի 3448 հատվածների գույնը ճշգրիտ վերլուծելու համար: Իսկ հետո արտադրում է անհատական տոնային հիմքեր և շուրթերի դիմահարդարման միջոցներ: