Արդյունքը՝ ապշեցնող. հրաշագործ նռան կեղևը՝ ատամնացավի, թարախային անգինայի դեմ. բնական հակաբիոտիկը
Դիտումներ՝ *
16:15 2023-02-28

Նռան օգտակարության մասին խոսելիս, որպես կանոն, նկատի ենք ունենում նռան հյութը կամ հատիկները: Սակայն քչերը գիտեն, որ նույնիսկ այս համեղ մրգի կեղևը բուժիչ նշանակություն ունի:

Նռան կեղևը հենց այն է, ինչը պետք է միշտ լինի մեր տանը:

Այն շատ հեշտ է պատրաստել: Պարզապես պետք է սեզոնի ընթացքում գնած ու օգտագործած նռան կեղևները չթափել, այլ հավասար փռել թղթի վրա ու թողնել չորանալու: Ապա լրիվ չորանալուց հետո հավաքել, լցնել կտորե տոպրակների մեջ, պահել չոր տեղում:

Նռան կեղևի հակաբիոտիկային բուժիչ հատկությունը բարդ է գերագնահատել: Այն իսկապես հրաշքներ է գործում:

Նռան չոր կեղևը՝ ատամնացավի, լնդերի, կոկորդի բորբոքման, թարախի դեմ:

Հաճախ ատամնացավն ուղեկցվում է ուռած դեմքով, ինչը լնդերի բորբոքման, կամ ատամի տակ եղած թարախի արդյունք է: Այստեղ է, որ օգնության է գալիս նռան չոր կեղևը, որի թուրմով ինհալացիան հանում է թարախի նույնիսկ վերջին կաթիլը: Արդյունքն ակնթարթորեն տեսանելի է. իջնում է ուռած երեսը, մեղմանում կամ դադարում ատամի ցավը:

Դրա համար մեզ անհրաժեշտ է վերցնել նռան չոր կեղևի 5-6 կտոր, լցնել նեղ բերանով կաթսայի կամ մետաղյա սրճեփի մեջ, վրան ավելացնել 100-150 մլ օղի, դնել կրակի վրա, եռացնել այնքան, մինչև գույնը դուրս գա, տարայի հեղուկը դառնա դարչնագույն:

Երբ թուրմը պատրաստ լինի, հենց այդպես եռման վիճակում լցնում ենք շատ նեղ բերանով օղու բաժակի մեջ, որ կարողանանք ամբողջովին բերանի մեջ տեղավորել այն, պահում ենք շուրթերով, որպեսզի գոլորշին դուրս չգա, ու գլուխը կախված վիճակում պահում եք այնքան, մինչև թուրմը գոլանա: Երբ արդեն գոլորշին բերանի խոռոչում չեք զգում, պետք է փոխել թուրմը, թափել նախկինն ու նորը լցնել: Դրա համար տարան, որի մեջ եփվել է թուրմը, չպետք է հեռացնել կրակից, թողնել մարմանդ կրակի վրա կամ անջատել, բայց հետո նորից եռացնել հաջորդ պրոցեդուրայից առաջ: Պետք է հիշել՝ թուրմը պետք է եռման լինի:

Պետք է գործողությունը կրկնել մոտ 7-8 անգամ, այնքան ժամանակ, քանի դեռ թարախը ամբողջովին դուրս չի եկել: Իսկ պրոցեդուրայի ժամանակ դուք կարող եք տեսնել, թե ինչպես է թարախը թափվում բաժակի թուրմի մեջ:

Նռան չոր կեղևի՝ վերը նշված թուրմը նույն կերպ կիրառելու դեպքում կարող եք բուժել նաև թարախային անգինան: Կոկորդի թարախը նույն պրոցեդուրան մի քանի անգամ կրկնելուց հետո նույն կերպ թափվում է թուրմով լի բաժակի մեջ:

Միայն պետք է հիշել, որ բաժակի մեջ թուրմը պետք է լցնել կիսով չափ, որպեսզի չհասնի շուրթերին, այլապես դրանք կարող են այրվել:

Փորձեք և կհամոզվեք ինքներդ:

Ժողովրդական բժշկության բաղադրատոմսերն օգագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը