BBC-ն կէկրանավորի Ագաթա Քրիստիի «Սպանելը հեշտ է» դետեկտիվ վեպը
Դիտումներ՝ *
10:47 2023-02-26

BBC մեդիահոլդինգը կնկարահանի Ագաթա Քրիստիի «Սպանելը հեշտ է» դետեկտիվ վեպի երկու մասից բաղկացած հեռուստատեսային ադապտացիան, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Երկժամանոց դրվագները կնկարահանվեն ամռանը։ Ռեժիսորը կլինի բրիտանա-հնդիկ կինեմատոգրաֆիստ Մինու Զաուրը։ Թե ովքեր կխաղան գլխավոր դերերը, դեռ հայտնի չէ։

Ըստ գրքի սյուժեի՝ գլխավոր հերոսը՝ Լյուկ Ֆիցվիլիամ անունով մի երիտասարդ, գնացքով ճանապարհորդում է տարեց տիկնոջ՝ միսս Փինկերթոնի հետ։ Փինկերթոնը գնում է Սքոթլանդ Յարդ՝ հայտնելու իր գյուղում տեղի ունեցած մի շարք սպանությունների մասին։ Նրան հարվածում է մեքենան, և Լյուկն է ստանձնում նրա գործը: