Ռեժիսոր Դենի Վիլնյովը գովել է Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» նոր ֆիլմը և անվանել կինոյի մասին լավագույն ֆիլմը, գրում է World of Reel-ը։
«Դա հրաշք է: Ասել, որ ինձ խորապես հուզել է այս ֆիլմը՝ կնշանակի չասել ոչինչ: «Ֆաբելմանները» գեղարվեստական առատաձեռնության մաքուր ակտ է՝ արված մեր ժամանակների մեծագույն ռեժիսորներից մեկի կողմից»,- ասել է Վիլնյովը:
Ռեժիսորը հիշել է նաև, որ երիտասարդ տարիներին իր հոկեյի համազգեստի վրա գրված է եղել Սփիլբերգի ազգանունը, ինչը նրան «թշնամու դեմ դուրս գալու» մոտիվացիա և քաջություն է տվել։ Վիլնյովը հավելել է, որ Սփիլբերգի «Երրորդ աստիճանի սերտ կապեր» ֆիլմը փոխել է նրա կյանքը։
Նշենք, որ Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» ներկայացվել է «Օսկարի»՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։