«Ես լեգենդ եմ» ֆիլմի երկրորդ մասի սյուժեն հիմնված կլինի Ռիչարդ Մաթեսոնի համանուն վեպի` այլընտրանքային ավարտի վրա, հաղորդում է Deadline-ը:
Weed Road Pictures-ը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Warner Bros.-ի հետ Ուիլ Սմիթի ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար: Նախագծի սյուժեն նույնպես հիմնված կլինի Մաթեսոնի գրքի շարունակության վրա։
«Ես տարված եմ «The Last of Us»-ի գաղափարով, որտեղ մենք տեսնում ենք ոչ միայն հետապոկալիպսիս, այլև աշխարհ՝ աղետից 20-30 տարի անց: Նյու Յորքում, որը մենք ցույց կտանք, դա հատկապես նկատելի կլինի», – ասել է Weed Road Pictures-ի ղեկավար Ակիվա Գոլդսմանը: