Թիմ Բարթոնի «Ուենսդեյ» դեբյուտային սերիալը հայտնիությամբ գերազանցել է «Վիշապի տունը», «Հրեշը. Ջեֆրի Դահմերի պատմությունը» և «Դիտորդը» երիալներին, հայտնում է Deadline-ը՝ հղում անելով Samba TV-ի հետազոտությանը։
Վերլուծաբանները, որ դիտումների հիմնական մասն ընդգրկում է պրեմիերայից հետո առաջին տասնհինգ օրը։ Սակայն «Ուենսդեյի» ժողովրդականությունը քառասուն օրվա ընթացքում ավելացավ։ Առաջին 15 օրվա ընթացքում դիտողների միայն 66%-ն է դիտել այն։ Մնացածը, վերլուծաբանների կարծիքով՝ մասամբ գրավվել է սոցիալական ցանցերում սերիալի վիրուսային ժողովրդականությամբ, որտեղ տարածվել են և՛ գլխավոր հերոսի անսովոր պարը, և՛ այն կրկնելու փորձերը, և՛ դրա պարոդիաները: