Որ մարզաձևերն են օգնում ամրապնդել երեխաների իմունային համակարգը
Դիտումներ՝ *
18:38 2023-02-15

Հաճախ հիվանդացող երեխաները պետք է ակտիվորեն զբաղվեն ձմեռային մարզաձևերով: Այս մասին Մոսլենտայի հետ զրույցում ասել է ալերգոլոգ-իմունաբան Ալիխան Իդրիսովը։

«Հաճախ հիվանդացող երեխաները դիսպանսերային դիտորդական խմբում են, որը ներառում է օրգանիզմի պաշտպանական համակարգերի աշխատանքի խանգարումների հետևանքով հաճախ շնչառական վարակներով հիվանդացող երեխաներին»,- նշել է բժիշկը։

Իդրիսովի խոսքով՝ առավել հաճախ հիվանդանում են նախադպրոցական տարիքի երեխաները։ Նման դեպքերում երեխայի իմունիտետն ամրապնդելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ձմեռային մարզաձևերով զբաղվել։

Ինչպես նշել է բժիշկը, նախադպրոցական տարիքի երեխաները կարող են սահել չմուշկներով կամ դահուկներով, ինչպես նաև հոկեյ խաղալ։ Նման ակտիվությունը բարելավում է արյան շրջանառությունը, ավելի տոկուն է դարձնում և ստիպում աշխատել բոլոր մկանային խմբերին:

Բացի այդ, իմունաբանը վստահ է, որ երեխաները պետք է նաև լողի հաճախեն, քանի որ այս մարզաձևը հիանալի կանխարգելիչ միջոց է շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում։

Ամենաընթերցված