6 սովորություն, որոնցից արժե հրաժարվել հանուն երջանիկ կյանքի
Դիտումներ՝ *
12:00 2023-02-15

Բոլոր մարդիկ ունեն սովորություններ: Առավոտյան սուրճ, վազք՝ նախքան աշխատանքի գնալը և նախաճաշ. պարտադիր պայման առողջության և արդյունավետության համար: Սակայն սովորությունները միշտ չէ, որ դրական ազդեցություն են ունենում: Կան այնպիսիք, որոնք խախտում են մեր կյանքի հավասարակշռությունը և թունավորում են այն:

Ներկայացնում ենք 6 սովորություններ, որոնցից հրաժարումը կյանքն ավելի կավը կդարձնի:

1. Կախվածություն սոցցանցերից

Սոցցանցերում շատ ժամանակ անցկացնելը ոչնչով օգտակար չէ: Աշխարհը, առավել ևս Ձեր կյանքը, չի փոխվի դեպի լավը, եթե շարունակեք թերթել անծանոթ մարդկանց սթորիները և նախքան քնելը ժամեր անցկացնեք՝ դիտելով նրանք ռիլսերը: Ժամանակ սահմանեք սոցցանցերի համար, իսկ գիշերը բոլորովին հրաժարվեք դրանցից՝ ի օգուտ որակյալ քնի:

2. Շաքարի չարաշահում

Թխվածքաբլիթները, շոկոլադը և տորթերը երջանկություն են հաղորդում, բայց այն ուղիղ համեմատական է վնասին, որը համտեսումից հետո կրում է մեր օրգանիզմը: Քաղցի պահանջը բավարարելու համար նախապատվությունը տվեք բնական չորամրգերին, մեղրին և մրգերին:

3. Անշարժ կենսակերպ

Ամենօրյա զբոսանքի, վազքի և մարզանքի մասին խոսակցությունները միֆ չեն: Եթե գրասենյակային աշխատանք ունեք, ապա ընդմիջումը խելամտորեն օգտագործեք. 15-20 րոպե զբոսանքը լավագույն ընտրությունը կլինի:

4. Քնի պակաս

Քնի պակասը մեր թաքնված թշնամիներից մեկն է: Աշխատանքից հետո ընկերական հավաքույթները, ալկոհոլային կոկտեյլները, այո, գայթակղիչ են հնչում, բայց որակյալ քունը մեր առողջության գրավականն է: Տաք լոգանք ընդունեք, անկողին մտեք պատշաճ ժամի, անջատեք բոլոր գադջեթները և վայելեք Մորփեոսի մոգական աշխարհը:

5. Մշակույթի անտեսում

Սրճարանները հրաշալի են, ընկերներին հյուրընկալվելը՝ նույնպես, բայց մի մոռացեք նաև մշակութային հանգստի մասին: Թանգարանները կհաղորդեն դրական էներգիայի մեծ լիցք և կներդաշնակեցնեն հոգին աշխատանքային եռուզեռից հետո:

6. Ազատվեք տոքսիկ մարդկանցից

Մարդիկ, որոնք խլում են էներգիան, փորձում են սահմանափակել ազատությունը և դիմում են մանիպուլյացիայի, տեղ չունեն Ձեր կյանքում:

Անի Գաբուզյան

168.am