Իլոն Մասկը Մարսի վրա մարդկանց վայրէջքի նոր կանխատեսում է տվել
Դիտումներ՝ *
14:13 2023-02-15

Միլիարդատերը երկու սցենար է անվանել՝ լավատեսական և հավանական։

SpaceX-ը հրապարակել է Starship-ի առաջին փուլի նախատիպի փորձնական տեսանյութը, որը հայտնի է՝ որպես Booster 7. աշխատում է 33 Raptor շարժիչներից 31-ը: Իլոն Մասկը տեսանյութը մեկնաբանել է «Մի օր Starship-ը մեզ Մարս կտանի» բառերով։

Մեկնաբանություններում նրան հարցրել են այս նշանավոր իրադարձության ժամկետների մասին, ինչին միլիարդատերը պատասխանել է.

«Պետք է խոստովանեմ, որ ես ի ծնե լավատես եմ (հակառակ դեպքում SpaceX-ը և Tesla-ն չէին լինի), բայց կարծում եմ, որ 5 տարի հնարավոր է, իսկ 10 տարին շատ հավանական է»։
Այսինքն՝ մինչև 2028 թվականը հնարավոր է մարդուն իջեցնել Մարսի վրա, իսկ մինչև 2033 թվականը նման սցենարն էլ ավելի հավանական կդառնա։

Հարկ է նշել, որ Մասկի կողմից Մարսի զարգացման ժամկետները հաճախ փոխվում են։ Այսպիսով, ավելի վաղ՝ մինչև 2022 թվականը, նա ծրագրել էր առաջին բեռնատար առաքելությունը, իսկ մինչև 2050 թվականը նա խոստացավ կառուցել Կարմիր մոլորակի վրա առաջին քաղաքը՝ 1 միլիոն բնակչությամբ։

Այժմ նրա SpaceX ընկերությունը մշակում է Starship բազմակի օգտագործման տիեզերանավը։ Այն նախատեսված է դեպի Կարմիր մոլորակ թռիչքների համար՝ 100 մարդու համար։ Մինչ այժմ բոլոր փորձարկումները տեղի են ունենում երկրագնդի մթնոլորտում և ոչ միշտ են հաջողում:

Սիրարփի Աղաբաբյան

168.am