10 ֆիլմ կյանքը նոր էջից սկսելու մասին
Դիտումներ՝ *
14:33 2023-02-14

Ճգնաժամային իրավիճակում շատերն ունեն կյանքը զրոյից սկսելու ցանկություն: Այսօր կներկայացնենք ֆիլմերի ամենահակադրական ընտրանին, որտեղ չափազանց տարբեր հերոսներ են՝ իրենց հույզերով ու վախերով:

«Ալիսն այստեղ այլևս չի ապրում» (1974)

Մարտին Սկորսեզեի մելոդրաման է, որն արժանացել է «Օսկար»-ի՝ լավագույն դերասանուհու համար։ Ալիսը (Էլեն Բերսթին) փորձում է գոյատևել՝ ամուսնու մահից հետո փոքր որդու հետ մնալով առանց ապրուստի միջոցի, և գնում է մեկ այլ քաղաք, որտեղ կրկին բախտը չի բերում։ Եվ նա կրկին մեկնում է ճանապարհորդության՝ իր երջանկությունը գտնելու:

«Տոսկանայի արևի տակ» (2003)

Գրող Ֆրենսիս Մեյսը, դժվարությամբ անցնելով ամուսնալուծության միջով, կամաց-կամաց հայտնվում է ընկճախտի մեջ, և հոգևոր ճգնաժամը վերածվում է ստեղծագործական վերելքի։ Ֆրենսիսի ընկերուհին համոզում է նրան մեկնել Իտալիա՝ հանգստի, որտեղ նրան իսկական հրաշք է սպասվում։

«Երջանկության հետևից» (2006)

Հուզիչ դրամա Ուիլ Սմիթի և նրա որդու մասնակցությամբ: Հայրը, որը մենակ է մեծացնում 5-ամյա որդուն, անում է հնարավորը, որպեսզի որդին երջանիկ մեծանա: Նույնիսկ հայտնվելով փողոցում՝ գլխավոր հերոսը չի հանձնվում:

«Կեր, աղոթիր, սիրիր» (2010)

Ջուլիա Ռոբերթսը և Խավիեր Բարդեմը Ռայան Մերֆիի մելոդրամայում՝ հիմնված Էլիզաբեթ Գիլբերտի համաշխարհային բեսթսելլերի վրա։ Ամուսնացած գլխավոր հերոսուհին մի օր հասկանում է, որ չի ապրում իր ուզած կյանքով։ Ցավալի ամուսնալուծությունից հետո նա սկսում է աշխարհով մեկ ճամփորդել, ինչն օգնում է ինքն իրեն և նոր հորիզոններ բացահայտելու հարցում:

«Լարի Քրաուն» (2011)

Ռոմանտիկ կատակերգություն Թոմ Հենքսի և Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ։ Մինչ աշխատանքից ազատվելը, բարեհամբույր և սիրալիր Լարի Քրաունը մեծ ընկերության թիմային ղեկավար էր, որտեղ աշխատում էր նավատորմում ծառայելուց հետո: Հիփոթեքի ծանր բեռի տակ, գլուխ չհանելով, թե ինչով կարելի է զբաղվել հանկարծակի հայտնված ազատ ժամանակ, նա ուղևորվում է տեղական քոլեջ՝ ամեն ինչ 0-ից սկսելու:

«Խոհարար անիվների վրա» (2014)

Ֆիլմի սյուժեն պտտվում է շեֆ-խոհարար Կառլ Կասպերի շուրջը, որը կորցնում է աշխատանքը հայտնի ռեստորանում և որոշում է իր սեփական սննդի կետը բացել անիվների վրա, որպեսզի գտնի անհետացած խոհարարական ոգեշնչումը և զուգահեռ հարաբերությունները հարթի ընտանիքի հետ:

«Վայրին» (2014)

Դրամա Ռիզ Ուիզերսփունի մասնակցությամբ՝ հիմնված Շերիլ Սթրեյդի ինքնակենսագրականի վրա։ Մոր մահից և ամուսնալուծությունից հետո, կորցնելով երջանության հույսը, գլխավոր հերոսուհին ուղևորվում է Սիերա Նևադայի ամենաբարձր կետերով քայլարշավի: Ճիշտ է, ճանապարհին հանդիպած փորձությունները բուժում են նրան իր հոգեկան տառապանքից, բայց ընթացքը բավականի դժվար և ցավոտ է:

«Երկրորդ հնարավորություն» (2014)

Հուզիչ դրամա Ալ Պաչինոյի մասնակցությամբ: Ժամանակին Դենի Քոլինզի երգերը պաշտում էին։ Սակայն երկար տարիներ նա ոչինչ չի գրել՝ հենվելով իր նախկին փառքի վրա, մինչև մի գեղեցիկ օր գտնում է իրեն շատ տարիներ առաջ ուղղված նամակը Ջոն Լենոնից։ Այդ դեպքը գլխիվայր շրջում է հեղինակի ամբողջ կյանքը։

«Բրուքլին» (2015)

Մելոդրաման երիտասարդ իռլանդացի ներգաղթյալի մասին է, որը ստիպված է ընտրություն կատարել Նյու Յորքում իր ապագայի և հայրենի երկրի միջև: Գլխավոր դերում՝ Սիրշա Ռոնան:

«Ջոյ» (2015)

Հեգնական կենսագրական ֆիլմ ամերիկյան երազանքի մասին՝ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ: Սա ընտանիքի 4 սերունդների և դժբախտ Ջոյի պատմությունն է, որը վերածվում է մի կնոջ, որը դառնում է բիզնես դինաստիայի հիմնադիրն ու ղեկավարը: