Ծրագրավորող Միշալ Ռահմանը հայտարարել է «DeviceAsWebCam» կոչվող ծառայության AOSP պահոցի վերջին տարբերակում հայտնվելու մասին: Ինչպես ենթադրում է անունը, այն թույլ կտա օգտագործել ձեր Android հեռախոսը՝ որպես վեբ-տեսախցիկ:
Թվում է, որ դա ձեզանից կպահանջի միացնել ձեր Android 14 սարքը ձեր համակարգչին USB-ի միջոցով: Սա տարբերվում է Apple-ի Continuity Camera տեխնոլոգիայից, որը թույլ է տալիս առանց մալուխի վեբ-տեսախցիկի փոխարեն օգտագործել ձեր iPhone-ը:
Ամենայն հավանականությամբ, Android 14-ով սարքը կկարողանա աշխատել բոլոր համակարգիչների հետ՝ Windows-ից մինչև Chrome OS և Mac: Ճիշտ է, սմարթֆոնը համակարգչի էկրանի կողքին հարմարավետ դիրքում ֆիքսելն ինքը պետք է որոշի՝ օգտատերը: Կարող է պահանջվել հատուկ տակդիր կամ ոտնակ:
Մեծ հաշվով, դուք դեռ կարող եք օգտագործել Android սմարթֆոնը՝ որպես վեբ-տեսախցիկ համակարգչի համար: Բայց դա պահանջում է արմատային իրավունքներ և սարքի որոշ կարգավորումներ. այսօր քիչ օգտվողներ շարունակում են զբաղվել նման մանիպուլյացիաներով:
Սիրարփի Աղաբաբյան
168.am