5 ոչ ակնհայտ, բայց գիտականորեն ապացուցված նշան, որ Դուք երկար եք ապրելու
Դիտումներ՝ *
16:18 2023-02-13

Ըդունված է համարել, որ կյանքի տևողությունը միայն 25%-ով է կախված այն գեներից, որոնք մեր նախնիները ժառանգել են մեզ ծննդյան ժամանակ: Մնացածը որոշվում է սովորություններով և ապրելակերպով։

Երկարակեցության նշանները նկարագրված են հին հնդկական և չինական բժշկության վերաբերյալ տրակտատներում: Իհարկե ոչ բոլորը: Ժամանակակից հետազոտությունները զգալիորեն ընդլայնել և գիտականորեն հիմնավորել են այս ցանկը։

Ձեռքսեղմում

Ձեռքերի ուժը երկու կիսագնդերի ակտիվ և սինխրոն աշխատանքի հստակ ցուցիչ է։ Ձեռքի մկանները սերտորեն կապված են խոշոր անոթների հետ. դրանց առաձգականության նվազումն անմիջապես արտացոլվում է ձեռքի մկանների տոնուսում։ Եվ քանի որ մկանները նաև սպիտակուցի հիմնական պահեստն են և արյան շաքարի մակարդակի կարգավորիչներից մեկը, զարմանալի չէ, որ թույլ ձեռքսեղմումը կարող է տարբեր հիվանդությունների նկատմամբ մարդու խոցելիության բարձրացում համարվել:

Ականջի բլթակներ

Հին չինացի գիտնականները ականջի բլթակները համարում էին երկարակեցության և սրտի առողջության ցուցանիշ: «Խորհրդավոր էության կանոնը. Կյանքի ժամկետը» տրակտատում, որը թվագրվում է մ.թ.ա. 1100 թվականին, բլթակները կոչվում են սրտանոթային համակարգի հայելի, իսկ դրանց վրա ծալքերը նրա աշխատանքի խախտումների ցուցանիշն են։

Շանհայի Ֆուդանի համալսարանի գիտնականների հետազոտությունները հաստատել են հնագույն տեքստերի վավերականությունը. ականջի բլթակի մաշկը չափազանց զգայուն է արյան հոսքի նույնիսկ աննշան փոփոխությունների նկատմամբ:

Առողջ աղիքներ

Ռուս հայտնի իմունոլոգ Իլյա Մեչնիկովը 20-րդ դարի սկզբին գրել է մարդու աղիքային միկրոֆլորայի վիճակի և նրա կյանքի տևողության անմիջական կապի մասին։

Կանադայի, ԱՄՆ-ի, Իտալիայի և Ճապոնիայի մի խումբ գիտնականների ժամանակակից հետազոտությունները ապացուցել են Մեչնիկովի իրավացիությունը։ Հարյուրամյա մարդկանց աղիքային միկրոֆլորան զգալիորեն տարբերվում է. այն պարունակում է ավելի շատ օգտակար բակտերիաներ:

Խալեր

Մարմնի վրա խալերի առատությունը շատերի կողմից հաճախ ընկալվում է որպես տագնապալի ցուցանիշ։ Եվ դրանում, անշուշտ, որոշակի ճշմարտություն կա:

Սակայն առավել զարմանալի էին ամերիկացի գենետիկների ուսումնասիրությունների արդյունքները, որոնք հրապարակվել էին 5 տարի առաջ Cancer Epidemiology Biomarkers & Prevention ամսագրում։

Պարզվում է, որ մեծ թվով խալերի առկայությունը վկայում է երկարակյաց նախնիներից ժառանգած բջիջների արագ ծերացման դեմ պաշտպանության գենետիկ մեխանիզմի մասին։

Լավատեսություն

Չիկագոյի համալսարանի կոգնիտիվ նյարդաբանության պրոֆեսոր Էմիլի Ռոգալսկին մի քանի տարի առաջ հրապարակել է իր հետազոտության արդյունքները։ Պարզվել է, որ լավատեսությունը երկարակեցության հիմնական նշաններից մեկն է, քանի որ կյանքին հեշտությամբ նայելու և մանրուքների վրա չանհանգստանալու ունակությունը ուղեղում հազվագյուտ սպինաձև նեյրոնների առկայության արդյունք է, որոնք հայտնաբերվել են ավստրիացի նյարդաբան Կոնստանտին ֆոն Էկոնոմոնի կողմից և անվանակոչվել նրա անունով։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am