Արտասովոր մեթոդ անքնության դեմ պայքարի համար
Դիտումներ՝ *
14:14 2023-02-13

Ռեաբիլիտոլոգ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ներկայացրել է մի արտասովոր մեթոդ, որը կօգնի հաղթահարել անքնությունը։ Արագ քուն մտնելու համար մասնագետը խորհուրդ է տվել քնելուց առաջ որոշ ժամանակ դեղին ոսպնյակներով ակնոց կրել։

«Գիտնականները պարզել են, որ դեղին ոսպնյակներով ակնոցը զգալիորեն մեծացնում է գիշերային քնի հորմոնի՝ մելատոնինի կոնցենտրացիան: Ակնոցը չեզոքացնում է լուսային սպեկտրի կապույտ բաղադրիչը, որն էլ, ըստ էության, արգելափակում է մելատոնինի արտազատումը»,- բացատրել է Ագապկինը։

Մասնագետի խոսքով՝ նման ակնոցը կօգնի արագ քուն մտնել և կբարելավի քնի որակը։ Նա խորհուրդ է տվել կրել այն երկու ժամ, որից անմիջապես հետո պառկել քնելու։