Disney-ի սիրված մուլտֆիլմերի շարունակությունները «ճանապարհին են», հայտարարել է ստուդիայի գործադիր տնօրեն Բոբ Այգերը:
Մշակման փուլում են «Խաղալիքների պատմությունը» («Toy Story») և «Սառցե սիրտը» («Frozen») մուլտֆիլմերի շարունակությունները, ինչպես նաև «Կենդանապոլիս» («Zootopia») անիմացիոն կատակերգության շարունակությունը:
«Խաղալիքների պատմությունը» ներառում է չորս մաս, ինչպես նաև անցյալ տարվա «Բազ Լայթեր» սփին-օֆֆը։ «Սառցե սիրտը» երկու մաս ունի՝ 2013 և 2019թթ.։